Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ; 2. Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան; 3. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահ; 4. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ; 5. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ; 6. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ

1. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ (ծածկագիր 2.1-7).

- կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի գլխավոր մասնագետին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարմանը,
- համայնքի ղեկավարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
- անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
- ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
- հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,
- պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,
- պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը,
- յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք,
- hամայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
- առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,
- կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օևենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ,
- հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
- անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,
- ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,
- համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն:
Բաժնի պետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների, պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ, ընդգրկված է ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում:
բ) ՀՀ Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին”, “Իրավական ակտերի մասին”, “Հաշվապահական հաշվառման”, “Աուդիտորական գործունեության մասին”, “Ներքին աուդիտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել) իմացություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 11.30-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

2. Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (ծածկագիր 2.3-2).

- կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով,
- մասնակցում է քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը,
- որպես լիազոր-ներկայացուցիչ` հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում,
- բնակիչների դիմում-բողոքների հետ կապված հարցերով, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է ստուգայցեր և արդյունքների մասին զեկուցում աշխատակազմի քարտուղարին,
- նախապատրաստում է դատարան ներկայացվող դիմումներ, հայցադիմումներ, ինչպես նաև քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցերի առարկությունների նախագծեր,
- իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին,
- իրականացնում է համայնքի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի ստորագրմանը ներկայացվող որոշումների, կարգադրությունների, հրամանների նախագծերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը` նշագրման միջոցով,
- իրավական խորհրդատվություն է ապահովում աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների և ազգաբնակչության համար,
- նախապատրաստում է կնքման ենթակա պայմանագրերի օրինակելի ձևեր,
- իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը,
- մասնակցում է վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացին,
- մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին, իրականացնում հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ,
- անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, ակտեր, եզրակացություններ, պարզաբանումներ և այլ գրություններ,
- աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին,
- անհրաժեշտության դեպքում աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
- իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին,
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “ՏԵղական ինքնակառավարման մասին”, “Իրավական ակտերի մասին”, “Գնումների մասին”, “Երեխայի իրավունքների մասին”, “Տեղեկատվության ազատության մասին”, “Տեղական տուրքերի և վճարների մասին”, “Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, հողային, աշխատանքային, ընտանեկան, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել) իմացություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 11.30-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

3. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահ (ծածկագիր 2.3-15).

- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով,
- իրականացնում է հաշվապահական հաշվառումը ՀԾ համակարգի միջոցով` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան,
- իրականացնում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը,
- հաշվարկում է աշխատակազմի աշխատողների աշխատավարձը և տալիս համապատասխան ձևակերպումներ,
- սահմանված կագով և ժամկետում կազմում ու համապատասխան մարմիններին է ներկայացնում աշխատողների հետ կապված անհատական հաշվետվությունները,
- կազմում է ընթացիկ, ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունները ու դրանք ներկայացնում համապատասխան մարմիններին,
- բաժնի պետի հանձնարարությամբ.
-կատարում է տեղական, բյուջետային և արտաբյուջետային հաշիվներով նախատեսված գումարների ծախսերը, բանկային գործառույթները և հաշվապահական ձևակերպումները,
- կազմում է ամենամյա գույքագրման փաստաթղթերը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դրանցում կատարում փոփոխություններ,
- մասնակցում է քաղաքապետարանի և այլ կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվարկների ստուգմանը և իրականացնում դրանց հիման վրա համապատասխան ձևակերպումների կատարումը,
- իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
- իրականացնում է համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունների ընդունումը, ստուգումը և ամփոփումը,
- մասնակցում է համայնքի կարիքների համար գնումների և մրցույթների անցկացման գործընթացի կազմակերպման աշխատանքներին,
- անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,
- անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետ-հաշվապահն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) ՀՀ Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին”, “Հաշվապահական հաշվառման մասին”, “Եկամտահարկի մասին”, “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին”, “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին”, “Բյուջետային համակարգի մասին”, “Գանձապետական համակարգի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել) իմացություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 11.30-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

4. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-16).

- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով,
- իր իրավասությունների շրջանակներում ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,
- իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին,
- անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի պահպանության աշխատանքները,
- մասնակցում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշումների նախագծերի կազմման աշխատանքներին,
- աջակցում է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքներին,
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ ձեռնարկվող համապատասխան միջոցառումներին,
- օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտներում, հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմում արձանագրություններ,
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) ՀՀ Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին”, “Իրավական ակտերի մասին”, “Հարկերի մասին”, “Հողի հարկի մասին”, “Գույքահարկի մասին”, “Տեղական տուրքերի և վճարների մասին”, “Առևտրի և ծառայությունների մասին”, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել) իմացություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 11.30-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

5. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-20).

- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով,
- անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
- անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
- ստորագրում է իր անունից պատրաստվող փաստաթղթերը,
- մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկմանը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին,
- հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,
- պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը,
-պատրաստում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները,
- յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում աուդիտորական առաջադրանք,
- բաժնի պետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
- մասնակցում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների կազմման աշխատանքներին,
- մասնակցում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
- համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն:
Բաժնի գլխավոր մասնագետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի
Գլխավոր մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների, պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), քաղաքացիական և պետական ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև “Աուդիտորական գործունեության մասին” ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ, ընդգրկված է ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում:
բ) ՀՀ Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին”, “Իրավական ակտերի մասին”, “Հաշվապահական հաշվառման”, “Աուդիտորական գործունեության մասին”, “Ներքին աուդիտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի (կարդում, կարողանում է բացատրվել) իմացություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 11.30-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

6. Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-30).

- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով,
- մասնակցում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթերը,
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
- իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
- իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է աղբահանման, քաղաքի տարածքի բարեկարգման (կանաչապատում, սանիտարական մաքրում, փողոցների լուսավորում և այլն), փողոցները, հրապարակները, զբոսայգիները, հասարակական մյուս վայրերը պատշաճ վիճակում պահելու աշխատանքները,
- բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Սպիտակի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպությունների կողմից կոմունալ սպասարկման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի շահագործման աշխատանքներին.
- մասնակցում է համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի համարակալման, հասցեավորման, համայնքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման աշխատանքներին,
- մասնակցում է համայնքային սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերի կազմման աշխատանքներին,
- մասնակցում է համայնքի քառամյա ծրագրերի մշակման աշխատանքներին,
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին: Առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, “Համայնքային ծառայության մասին”, “ՏԵղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 22-ին ժամը 14.00-ին` Սպիտակի քաղաքապետարանում:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15–ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում,
դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել,
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Սպիտակի քաղաքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմ (ք. Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (Վանաձոր, Հայքի հրապարակ 1, 1-ին հարկ, հեռ.՝0322- 2-21-04)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. մայիսի 3-ը ժամը 18.00-ն:

 

Հայտարարված է` 23.04.2013

Վերջին ժամկետը` 03.05.2013

Պատասխանատու անձ` Դ. Մանուչարյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան ՏԻ և ՀԳՄ (1-ին հարկ), 104 սենյակ
Հեռ.` (+374 322) 2-21-04



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 10:08:23