Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՍԱՐԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՍԱՐԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սարամեջի գյուղապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ
Սարամեջի գյուղապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-1)։
2-րդ կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ;
- օրեքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի և գույքահարկի հաշվառման աշխատանքները;
- իրականացնում է համայնքի հողի հարկի և գույքահարկի բազաների վարումը;
- կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով;
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
2-րդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի;
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին;
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով;
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ;
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք;
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Սարամեջի գյուղապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 16-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը, պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սարամեջի գյուղապետարանի աշխատակազմ (գ. Սարամեջ, հեռ.՝ 0255-6-00-58) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։
Մրցույթը կկայանա 2013թ. մայիսի 24-ին ժամը 12.00-ին` Սարամեջի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. մայիսի 7–ը:
Հայտարարված է` 22.04.2013
Վերջին ժամկետը` 07.05.2013
Պատասխանատու անձ` Դ. Մանուչարյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան ՏԻ և ՀԳՄ,1-ին հարկ, 104 սենյակ
Հեռ.` (+374 322) 2-21-04