Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (ծածկագիր` 2.1-2)

Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ (ծածկագիր` 2.1-2)

Ֆինանսական բաժնի պետը` լուծում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրները, ընդունում է որոշումներ,

իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ, ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,

կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխությունները,

ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին,

ապահովում է համայնքի բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը. կատարում է եկամուտների և ծախսերի ընթացիկ հաշվառում,

կազմակերպում է համայնքի կարիքների համար գնումների և մրցույթների անցկացման գործընթացը

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:            

     Բաժնի պետի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

           ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

          բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին»,  «Գանձապետական համակարգի մասին» «Բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին» «Գույքահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատանքային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.         

          գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

          դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

         

       Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

         ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.

         բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները` ատեստատ(ներ), դիպլոմ(ներ), վկայական(ներ) աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից).

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության  պաշտոնի անձնագրով պահանջվող ռուսերեն  լեզվին (ազատ) տիրապետելու մաuին.

զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.

ը) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ&

Հայտարարված է` 09.04.2013

Վերջին ժամկետը` 23.04.2013

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,104 սենյակ
Հեռ.` 0322-4-09-27



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24