Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ

Տաշիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ (ծածկագիր՝ 65-2.3-20)

. Տաշիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ (ծածկագիր՝ 65-2.3-20)

Ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը: Առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ: Սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը: Հաստատում է նպաստի

նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը: Ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 6.1 ենթակետին հաջորդող պարբերությունը),

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթը կկայանա 26.04.2013թ.` ժամը 1415-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.03.2013թ.:

Հայտարարված է` 12.02.2013

Վերջին ժամկետը` 13.03.2013

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,317 սենյակ
Հեռ.` 21024



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24