Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ`

քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 1. Հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչության) առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-7) 2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-20)

1. Հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչության) առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-7)
Բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում և վերլուծում է հողաշինության ու հողօգտագործման բնագավառում Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ամփոփում է դրանց արդյունքները և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ: Իրականացնում է Մարզի հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման, Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օտարման և օգտագործման տրամադրելու, ինչպես նաև Մարզի հողային հաշվեկշռի կազմման հետ կապված աշխատանքները: Մասնակցում է Մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման, ապօրինի հողօգտագործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքներին: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կանցկացվի 20.03.2013թ.` ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-20)
Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային ու տեղական նշանակության ծրագրերի ձևավորմանը և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, որդեգրել ցանկացող քաղաքացու որդեգրման հնարավորության մասին եզրակացության, խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած քաղաքացուն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն, կամ խնամատար ընտանիք տեղավորելու համար եզրակացության, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առկայության վկայագրմանը և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության ընտրության վերաբերյալ եզրակացության կազմման աշխատանքներին: Ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ մասնակցում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման, կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումը, վարում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր, վարում է երեխա որդեգրելու համար դիմած քաղաքացիների հաշվառումը: Կատարում է տնային այցելություններ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրության նպատակով, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* (0400) առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կանցկացվի 20.03.2013թ.` ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.02.2013թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք.Վանաձոր, Հայքի հրապարակ,
հեռ. 2-10-24):
 

Հայտարարված է` 07.02.2013

Վերջին ժամկետը` 20.02.2013

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,4-րդ հարկ,317 սենյակ
Հեռ.` 21024



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24