Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1.Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-12) 2. Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, առևտրի, տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-10)

1.Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-12)  

     Եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի գլխավոր մասնագետը`

         կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին և աշխատակազմի քարտուղարին, անհրաժեշտության դեպքում` մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, կազմակերպում է   եկամուտների հավաքագրման աշխատանքները,  աջակցում է բաժնի պետին եկամուտների հաշվառման, տուրքերի ու վճարների գանձումները սահմանված ժամկետներում և ճիշտ կազմակերպելու գործում, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

          Եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

          ա) ունի  բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանմքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015թ.-ի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավաման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային  ստաժ.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Մրցույթը կանցկացվի 22.02.2013թ.` ժամը 11.00-ին Ստեփանավանի քաղաքապետարանի շենքումՀայտարարված է` 21.01.2013

Վերջին ժամկետը` 05.02.2013

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,104 սենյակ
Հեռ.` 0322-4-09-27



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42