Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3.2)

Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3.2)
Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետը`
կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին և դրանց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին, ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին իր աշխատանքային ծրագրերը, զբաղվում է քաղպաշպանության և արտակարգ իրավիճակների բնագավառի խնդիրներով:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 27.12.2012թ.` ժամը 11.00-ին Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները` ատեստատ(ներ), դիպլոմ(ներ), վկայական(ներ) աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից).
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող ռուսերեն լեզվին (ազատ) տիրապետելու մաuին.
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից մինչև 18.00:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Ստեփանավան, Միլիոնի 1, հեռ.` 0256-2-26-74) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-2-21-04):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է 2012թ. դեկտեմբերի 12-ը մինչև ժամը 18.00 ներառյալ:

 

 


 

Հայտարարված է` 29.11.2012

Վերջին ժամկետը` 12.12.2012

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42