Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

ՍՊԻՏԱԿԻ ՍԾՏԳ-ի պետ` Մացակ Հովհաննեսի Մաթոսյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 255) 2-21-67   էլ. փոստ

Հասցե` ք.Սպիտակ, 1801, Խնկոյան 30

 

Սպիտակի ՍԱՏԳ /պետ Մ. Մաթոսյան/

Սպասարկում է Սպիտակ քաղաքն ու Սպիտակի տարածաշրջանի 21 գյուղական համայնքներ` Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր։

Հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝

• Սպասարկման տարածքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերումը, հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական աջակցության տրամադրումը.
• սոցիալական աջակցության բնագավառի պետական կարգավորման գործառույթների իրականացման ապահովումն իր իրավասությունների շրջանակներում.
• սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումն իր սպասարկման տարածքում:
ՍԾՏՏՄ-ն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
• հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
• պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում.
• իրականացնում է դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
• մասնակցում է մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
• հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը կամ աջակցում դրան.
• ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն հաճախորդների անհատական պահանջմունքներին.
• աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.
• համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ.
• օրենսդրությամբ սահմանված կարգով անօթևան անձանց ուղեգրում է անօթևան անձանց ժամանակավոր օթևան.
• մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
• գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
• հաշվառում է խնամք ստանալու համար դիմած քաղաքացիներին, ուսումնասիրում նրանց, սոցիալ-տնտեսական և ընտանեկան պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և ուղեգրում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն.
• կազմում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և իրականացնում դրանք ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ.
• օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած` բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային պայմանները.
• տրամադրում է գործակալություն դիմած քաղաքացիներին սոցիալական քարտերի հատկացման հետ կապված համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն.
• հաշվառում է գործակալության սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
• հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
• կազմակերպում է գործակալությանը կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհրդի աշխատանքները.
• իրականացնում է իրավական նորմատիվ ակտերով սահմանված այլ գործառույթներ:
Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ
ՀՀ Կառավարության 20.01.2011թ. թիվ 17-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորը 30.00 է:

Երեխա չունեցող ընտանիքի ընտանեկան նպաստի չափը 16000 դրամ է:
18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքի անապահովության գնահատման նպաստի չափը.
ա/30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
1. 16000+5500xN,
2. 16000+6500xN
3. 16000+6000xN
4. 16000+7000xN
որտեղ`
16000 դրամը նպաստի բազային մասն է
5500 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է.
6500 դրամը չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների /այսուհետև` բազմազավակ/ 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
6000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը բազմազավակ և բարձրլեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
բ/35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
1. 16000+6000N,
2. 16000+7000xN.
3 16000+6500xN.
4. 16000+7500xN,
որտեղ`
16000 դրամը նպաստի բազային մասն է
6000 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է.
7000 բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
6500 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
7500 դրամը բազմազավակ և բարձրլեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
գ/ 39.01և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
1. 16000+6500xN,
2. 16000+7500xN.
3. 16000+7000xN.
4. 16000+8000xN
որտեղ`
16000 դրամը նպաստի բազային մասն է
6500 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է.
7500 դրամը բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի նտանիքների յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
8000 դրամը բազմազավակ և բարձրլեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
• Հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով և վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են`
• երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ
• ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար`430 հազար դրամ
• երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ,
ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ.
Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական կամ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի` հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
• Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամ է,
մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:
• Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ
• Զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ
• Զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դր

Կանոնադրությունը

 

եւ

որոշումը
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20