Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Վահե Ռոբերտի Դոխոյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-04-13   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Բաժնի հիմնական խնդիրներն ու նպատակներն են`
1) մարզպետարանի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը եւ իրականացումը.
2) մարզպետի, մարզպետարանի, դրա առանձին uտորաբաժանումների և այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեսա-ֆոտոնյութեր, եւ այլ տեղեկատվական նյութեր պատրաuտելու եւ տարածելու միջոցով.
3) մարզպետի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջեւ համագործակցության ապահովումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի աuուլիuների, ճեպազրույցների կազմակերպումը եւ անցկացումը, մարզպետարանի իրականացված աշխատանքների մաuին տեղեկատվություն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը եւ անցկացումը.
4) հասարակական միավորումների եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների պլանավորումը եւ իրականացումը, դրանց լուսաբանման համատեղ կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը.
5) մարզպետի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների տեսությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաuտումը.
6) մարզպետի մաuնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորմանը մասնակցությունը.
7) մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրությունը, վերլուծությունը, վերլուծության հիման վրա առաջարկությունների ներկայացումը եւ արխիվացումը:
Բաժինը իր հիմնական խնդիրներին եւ նպատակներին համապատասխան`
1) կազմակերպում եւ անցկացնում է մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսությունը.
2) պատրաստում եւ տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
3) ծանուցում է մարզպետին եւ այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարեւոր նյութերի մասին եւ անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
4) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ եւ ապահովում է դրանց կատարումը.
5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
6) մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները եւ անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
7) ամփոփում եւ վերլուծում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
8) մասնակցում է մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական եւ աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը.
9) ստեղծում է վերլուծական եւ այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր, թողարկում տեղեկագրեր.
10) իրականացնում է մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
11) սահմանված կարգով կազմակերպում եւ անցկացնում է մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
12) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մասին.
13) իր առջեւ դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ.
14) իրականացնում է օրենքներով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

Որորշումը եւ կանոնադրություն                                                           Վերադարձ
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:42:44