Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտշանության բաժնի պետ` Սասուն Գեղամի Խեչումյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-22-91   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 Բաժնի խնդիրներն են՝
1) մարզում ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովումը,
2) ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովումը,
3) մարզում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը,
4) մարզում ընտանիքի, կանանց եւ երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը եւ դրանց կատարման ապահովումը,
5) մարզում գենդերային ծրագրերի մշակումը եւ դրանց կատարման ապահովումը,
6) մարզում հակասոցիալական վարք դրսևորած, իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի մշակումը եւ դրանց կատարման ապահովումը:


 ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Բաժինն իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում,
2) մշակում եւ իրականացնում է ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,
3) ուսումնասիրում է մարզում գենդերային հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում գենդերային քաղաքականության համակարգման լիազոր մարմին՝ գենդերային հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին եւ տալիս առաջարկություններ՝ հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,
5) ուսումնասիրում է մարզում կանանց եւ երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,
6) մարզում հայտնաբերված կանանց եւ երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ՀՀ Ոստիկանություն,
7) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց եւ երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ եւ կառույցներ,
8) Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսեւորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ),
9) ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին եւ նրանց ընտանքիներին եւ կատարում նրանց կարիքների գնահատում,
10) ուսումնասիրման եւ գնահատման արդյունքների հիման վրա մշակում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր եւ ապահովում դրանց իրականացումը,
11) վարում է Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ դրանում հաշվառելով՝
ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձնանց եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
բ) բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին,
գ) որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը եւ պատճենը փոխանցում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
դ) որդեգրման ենթակա երեխաներին եւ անձնական քարտի պատճենը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,
ե) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա)` որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում հաշվառման մատյանում, լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը եւ պատճենը փոխանցում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
զ) մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (Ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),
է) հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,
ը) մանկուց հաշմանդամ երեխաներին,
թ) սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին,
12) ձեռնարկում է երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից եւ այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի եւ առողջությանը սպառնալու նրա իրավունքների եւ շահերի խախտումների տեղեկատվության դեպքում,
13) լուծում է առկա տարաձայնությունները՝ ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում՝ հաշվի առնելով երեխայի շահերը,
14) մասնակցում է խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքեր,
15) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,
16) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության եւ հոգաբաձության մարմնի հետ միաժամանակ իրավասու է անմիջապես վերցնելու ծնողներից (նրանց մեկի) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հետ համատեղ ապահովել երեխայի տեղավորումը՝ 7 օրվա ընթացքում, դիմելով դատարան՝ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանելու հայցով,
17) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը՝ նրանց ներգրավելով հանրակրթական /հատուկ հանրակրթական/ ուսումնական հաստատություններում,
18) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,
19) հետեւում եւ աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների՝ ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին,
20) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,
21) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում, որի հիման վրա տալիս է եզրակացություն՝ երեխային մանկատուն տեղավորելու մասին,
22) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի եւ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, իսկ մարզպետարանի որդեգրման հնարավորության բացասական եզրակացության մասին հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին,
23) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի եւ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն,
24) մանկատանը տեղավորված երեխային՝ ծնողներին վերադարձնելու դեպքում, ծնողների դիմումի եւ կատարված ուսումնասիրության ակտի հիման վրա տալիս է եզրակացություն՝ երեխային ընտանիք վերադարձնելու վերաբերյալ,
25) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում եւ տալիս եզրակացություն՝ երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին, որը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
26) գիշերօթիկ խնամքի հաստատությունում տեղավորված երեխային՝ գիշերօթիկ խնամքի հաստատությունից դուրս գրելու համար տալիս է եզրակացություն, որի մեկ օրինակը տրվում է նախարարությանը,
27) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,
28) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռք բերմանը՝ դրանց բացակայության դեպքում,
29) մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
30) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին՝ Բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
31) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Կանոնադրությունը եւ որոշումը                                                       Վերադարձ
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20