Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Իրավաբանական բաժին

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ` Ալիկ Լեւոնի Սահակյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-31-99   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժնի խնդիրն է`
Մարզպետարանի գործունեության ընթացքում օրինականության պահպանումը, նրա իրավական շահերի պաշտպանությունը:

 Բաժնի գործառույթներն են`
1) Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, Մարզպետարանի և Աշխատակազմի կողմից կնքվող պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապա-տասխանելու վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.
2) դատական ատյաններում մարզպետարանի շահերի պաշտպանությունը.
3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական վերահսկողությունը.
4) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծերի կազմումը.
5) վարչական վարույթի գործերի կազմումը.
6) Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական աշխատանքների ստուգումը.
7) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունների քննարկումը` լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
8) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Աշխատակազմի, Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
9) Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների հաշվառման, դրանցում պարունակվող հանձնարարականների ժամկետային վերահսկողության աշխատանքների իրականացումը.
10) մարզպետարանում նախապատրաստվող իրավական փաստաթղթերի ձևակերպումը` ՀՀ գործող օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
11) իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների վերլուծության և ամփոփման աշխատանքները.
12) մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացումը կամ կասեցումը.
13) կատարած աշխատանքների մասին Աշխատակազմի ղեկավարին ընթացիկ և տարեկան հաշվետվությունների ներկայացումը.
14) Մարզպետի որոշումներով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով Բաժնին վերապահված այլ գործառույթներ:
 

Որոշումը եւ կանոնադրությունը                                                            ÎՎերադարձ ցուցակին                         

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-27 16:18:58