Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Իրավաբանական բաժին

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ` Այս պաշտոնը թափուր է

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-31-99   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժնի խնդիրն է` իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին և Մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:

6. Բաժնի գործառույթներն են՝

1) Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների, Մարզպետի և Մարզպետի աշխատակազմի կողմից կնքվող պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.

2) դատական ատյաններում Մարզպետի աշխատակազմի շահերի պաշտպանությունը.

3) Լոռու մարզպետի աշխատակազմի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը.

4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական վերահսկողությունը.

5) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծերի կազմումը.

6) վարչական վարույթի գործերի կազմումը.

7) Մարզպետի և գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական աշխատանքների ստուգումը.

8) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունների քննարկումը` լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.

9) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Մարզպետի աշխատակազմի, Մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.

10) Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, դրանցում պարունակվող հանձնարարականների ժամկետային վերահսկողության աշխատանքների իրականացումը.

11) Մարզպետի աշխատակազմում նախապատրաստվող իրավական փաստաթղթերի ձևակերպումը` ՀՀ գործող օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

12) իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների վերլուծության և ամփոփման աշխատանքները.

13) մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացման կամ կասեցման մասին նախագծերի կազմումը.

14) կատարած աշխատանքների մասին գլխավոր քարտուղարին ընթացիկ և տարեկան հաշվետվությունների ներկայացումը.

15) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

 

7. Բաժնի աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։ Բաժնի քաղաքացիական ծառայող համարվող աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարի ու նրա վերադաս պաշտոնատար անձանց հանձնարարականների կատարումը և պատասխանատվություն են կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ լիազորությունները վերազանցելու համար:

Որոշումը եւ կանոնադրությունը                                                            ÎՎերադարձ ցուցակին                         

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38