Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն

Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Մհեր Սմբատի Խեչումյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-09-27   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Վարչության խնդիրն է` իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին և Մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
Վարչության գործառույթներն են՝
1) Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացումը.
2) Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ ՏԻՄ) և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում, ՏԻՄ-երի, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և մարզպետի աշխատակազմի կապի ապահովումը.
3) Պետական կառավարման համակարգի այլ մարմինների իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը քննարկման ներկայացումը.
4) Մարզի տարածաշրջաններում տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
5) Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, համայնքներում առկա խնդիրների, հրատապ լուծում պահանջող հարցերի բացահայտումը և դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման ապահովումը.
6) ՏԻՄ-ի հերթական ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու աշխատանքների ապահովումը.
7) Տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքապետարանների աշխատակազմերին և պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներին մեթոդական օգնության կազմակերպումը.
8) Համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված Մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը.
9) Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրումը, հաշվառումը, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները պետական լիազորված մարմին ներկայացնելը, մրցութային հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելը.
10) Մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց կադրային գործի վարման գործընթացի վերահսկման և մեթոդական օգնության աշխատանքների իրականացումը.
11) Համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ Մարզպետի առաջարկությունների ներկայացումը պետական կառավարման լիազոր մարմին.
12) Մարզի համայնքապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և պաշտոններից ազատված անձանց գրանցամատյանների վարումը, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորումը, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփումը և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետական լիազորված մարմին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
13) Մարզի խորհրդի նիստերի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության քննարկումների նախապատրաստումը և կազմակերպումը.
14) Վարչության, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանների գործունեությանը վերաբերող՝ քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկումը.
15) Համապատասխան մարմինների հետ համագործակցելով` տեղական ինքնակառավարման բնագավառին վերաբերվող ծրագրերի և իրավական ակտերի հիմնադրույթները և նախագծերը քննության ենթարկելը.
16) Մարզի համայնքներում և բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանը (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացումը.
17) Համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ՝ մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրման կազմակերպումը և ապահովումը, աջակցություն ուսումնավարժանքների կազմակերպմանը.
18) Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
19) Համայնքների բնակչության ներգրավումը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացմանը.
20) Մարզի քաղաքացիական պաշտպանության, տարահանման պլանների նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
21) Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ Մարզպետի կողմից կազմակերպվող և համակարգվող աշխատանքների ապահովումը, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը.
22) Միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների միավորման գործընթացի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
23) ՏԻՄ-երի որոշումները, գործողությունները և անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ Մարզպետին առաջարկությունների ներկայացումը.
24) Մարզի աշխարհագրական օբյեկտների (բնակավայրերի) անվանափոխման և անվանակոչման աշխատանքների համակարգումը.
25) Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունների քննարկումը և պատասխանների նախագծերի ներկայացումը.
26) Մարզի համայնքներ մարզպետի այցերի, խորհրդակցությունների, ինչպես նաև համայնքների բնակչության հետ հանդիպումների հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումը.
27) Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը.
28) Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում շահագործվող կառավարման տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի վարման աշխատանքների համակարգումը, գործընթացի մշտադիտարկումը, համայնքների ավագանու նիստերի՝ համացանցում առցանց հեռարձակումների գործընթացի համակարգումը.
29) Վարչությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլեկտրոնային գործավարության կազմակերպումը և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումը և պահպանումը.
30) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

 

 

  Որոշումը եւ Կանոնադրությունը                                                  Վերադարձ

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38