Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ֆինանuական վարչություն

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ` Մերի Գագիկի Դալլաքյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-47-29   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության խնդիրն է` ֆինանսների, սոցիալ-տնտեսական միասնական քաղաքականության ձևավորման և զարգացման ծրագրերի աջակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:
 Վարչության գործառութներն են`
1) Մարզպետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական գործունեության կազմակերպումը և պլանավորումը (Մարզպետի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության վերլուծության կատարումը, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփումը և ներկայացումը, ծախսային նախահաշիվների կազմումը և ներկայացումը, Մարզպետի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունների կազմումը).
2) Մարզպետի աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը.
3) Մարզպետի աշխատակազմում հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ապահովումը.
4) Մարզպետի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով գնումներ կատարելու հետ կապված աշխատանքների իրականացումը.
5) Մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) Պետական գույքի հաշվառման էլեկտրոնային համակարգի վարման աշխատանքների իրականացումը.
7) Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում և մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրությունների իրականացման պլանավորումը և կազմակերպումը, այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա եզրակացությունների ու տեղեկանքների ներկայացման իրականացումը.
8) Մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքների իրականացումը.
9) Մարզի համայնքներին պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ելակետային տվյալների ընդունման, ստուգման և ամփոփման աշխատանքների իրականացումը.
10) Մարզի համայնքների բյուջեների և դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումների, տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը և դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
11) Համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիաների հայտերի (ծրագրերի) ընդունումը, ամփոփումը և հաստատված հայտերի հիման վրա պայմանագրերի կնքումը և ֆինանսավորման գործընթացի հետ կապված գործառույթների իրականացումը, սահմանված կարգով պետական բյուջեից մարզի համայնքների բյուջեներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկողությունը.
12) Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային բյուջեների նախագծերի նախապատրաստման և կազմման աշխատանքներն իրականացման գործընթացում մեթոդական օգնության ցուցաբերումը.
13) Մարզի համայնքների բյուջեների կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը, վերլուծությունների կատարումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
14) Մարզպետի որոշումներով և գլխավոր քարտուղարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

 

Որոշումը եւ Կանոնադրությունը                                                     Վերադարձ ցուցակին
  

Հաշվապահական հաշվառման բաժին
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակզմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ` Արտավազդ Սուրենի Բեջանյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 43499

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53