Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գալուստ Նորիկի Մելիքսեթյան

Գալուստ Նորիկի Մելիքսեթյան

Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կենսագրություն

Ծնվել է 1993թ.-ի հունիսի 7-ին, Վանաձոր քաղաքում՝ մտավորականի ընտանիքում:
2009թ.-ին ավարտել է Սայաթ-Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:
2009-2013թթ. սովորել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի «Մետալուրգիա և նյութագիտություն» բաժնում և ստացել է բակալավրի որակավորում:
2013-2015թթ. սովորել է նույն ԲՈՒՀ-ի մագիստրատուրայում, ավարտելուց հետո ստացել է մագիստրոսի որակավորում:
2015-2018թթ. ուսումը շարունակել է ՀԱՊՀ ասպիրանտուրայում և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Մետալուրգիա և նյութագիտություն – 031 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Թվով 29 գիտական հոդվածների և 1/մեկ/ արտոնագրված գյուտի հեղինակ է:
2018թ.-ի հոկտեմբերի 25-ից նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնում և սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2019թ.-ի ապրիլի 2ին:
2019 թ.-ի հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի առաջատար մասնագետի /65-3.3-16/ ժամանակավոր թափուր պաշտոնում: Մասնակցել է «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները Հայաստանում դասընթացին՝ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Յուննան նահանգի ք.Կունմին-ում՝ 2019թ.-ին:
2020թ.-ի ապրիլի 17-ին արտաքին մրցույթով նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի պաշտոնին:
2021թ.-ի ապրիլի 15-ին ներքին մրցույթով նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետի պաշտոնին:
2023թ.-ի հունիսի 7-ին վերանշանակվել է նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնին:
2024թ.-ի սեպտեմբերի 3-ին արտաքին մրցույթով նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստա-թղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնին:
2015թ.-2023թ. համատեղության կարգով աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես դասախոս, ավագ գիտաշխատող, լաբորանտ:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:
Անկուսակցական է:
 

Գործառույթներ / իրավասություններ

 

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

 

1. Ապահովում է Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
2. Ապահովում է Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վարման, անվանացանկում փոփոխություններ կատարելու, պաշտոնների վերլուծության, քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, պաշտոնների անձնագրերի կազմման, ներկայացման աշխատանքների իրականացումը.
3. Ապահովում է Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնը զբաղեցնել շարունակելու, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված գործընթացների իրականացման աշխատանքները.
4. Ապահովում է Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ /բացառությամբ Գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի/ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների, մրցույթների մասնագիտական գիտելիքների թեստային առաջադրանքների մշակման աշխատանքների իրականացումը.
5. Ապահովում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման ծառայողական քննությունների վարման հետ կապված աշխատանքների իրականացումը.
6. Ապահովում է բարեվարքության հետ կապված աշխատանքների իրականացումը.
7. Ապահովում է քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված աշխատանքների իրականացումը.
8. Ապահովում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.
9. Ապահովում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման, համաձայնեցման և հաստատման ներկայացման աշխատանքները.
10. Ապահովում է Մարզպետի որոշումների, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, հանձնման, գրանցամատյանների վարման աշխատանքները.
11. Իրականացնում Է Մարզպետի խորհրդականների, օգնականների և Մարզպետի աշխատակազմում աշխատակիցների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
12. Ապահովում է Մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների նշանակման, ազատման, պայմանագրերի կնքման, ծանուցման, համաձայնագրերի կնքման, անձնական գործերի վարման աշխատանքների իրականացումը.
13. Ապահովում է կատարողականների գնահատման կիսամյակային հաշվետվության կազմման և ներկայացման, քաղաքացիական ծառայողների կողմից ներկայացված կիսամյակային հաշվետվությունների՝ կատարողականների գնահատականների հավաքագրման և անձնական գործերի մեջ տեղադրման աշխատանքների իրականացումը Մարզպետի աշխատակազմի մասով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի վարումը և շահագործումը.
14. Ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների, քաղաքացիական ծառայողների, Մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների, ժամանակավոր պաշտոնակատարների անձնական գործերի վարման, արխիվացման, այլ մարմիններ տեղափոխվելու դեպքում անձնական գործերի հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները.
15. Ապահովում է Մարզպետի աշխատակազմում աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցի կազմման, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման աշխատանքները, Մարզպետի աշխատակազմում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքների իրականացումը.
16. Անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Մարզպետի աշխատակազմի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և այլ կազմակերպությունների ղեկավարներին.
17. Ապահովում է Մարզպետին հասցեագրված, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիններին հասցեագրված և Մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված գրությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման և ուսումնասիրման աշխատանքների իրականացումը։
Իրավունքները՝
1. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից և Մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպություններից ստանալ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ պահանջվող գործառույթներին վերաբերվող անհրաժեշտ տեղեկություններ, հիմնավորումներ, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
2. Ստանալ Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի փաթեթները.
3. Ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքնրի կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր.
4. Ստանալ հայտարարված մրցույթների համար դիմորդների կողմից ներկայացրած փաստաթղթերի փաթեթներ, ստանալ հանձնաժողովի եզրակացությունը.
5. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման, ծառայողական քննությունների վարման հետ կապված աշխատանքների իրականացման հետ կապված ստանալ համապատասխան փաստաթղթեր.
6. Քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված ստանալ համապատասխան փաստաթղթերի փաթեթներ, կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, գնահատել վերապատրաստման կարիքները, անցկացնել քննարկումներ.
7. Մասնակցել Մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ կազմակերպված՝ առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներին.
8. Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
9. Վարչության պետին և ըստ անհրաժեշտության Գլխավոր քարտուղարին ներկայացնել առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
10. Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
Պարտականությունները՝
1. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգերին համաձայն համապատասխան փաստաթղթերի փաթեթները ներկայացնել Վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացնելու համար.
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու և պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացնել Վարչության պետին՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնելու համար,համաձայնությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնների անձնագրերը ներկայացնել հաստատման.
3. Ուսումնասիրել աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված փաստաթղթերի փաթեթները, տալ համապատասխան հանձնարարականներ.
4. Կատարել ուսումնասիրություններ, կազմել եզրակացություն, նշանակել մրցույթի թեստավորման անցկացման պատասխանատու (պատասխանատուներ), հարցազրույցն անցկացնելու համար ձևավորել հանձնաժողով, մշակել մրցույթների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ հարցազրույցի և թեստավորման առաջադրանքներ.
5. Հետևել մրցույթի թեստավորման և հարցազրույցի անցկացման վերաբերյալ տեղեկատվության մուտքագրմանը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ.
6. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման, ծառայողական քննությունների վարման հետ կապված աշխատանքների իրականացման հետ կապված օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կատարել նշանակումներ, ազատումներ, վերանշանակումներ, կնքել աշխատանքային պայմանագրեր, նախապատրաստել համապատասխան իրավական ակտերի նախագծեր.
7. Քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված համապատասխան իրավական ակտերը ներկայացնել հաստատման, ապահովել մասնագիտական վերապատրաստումների կազմակերպումը, համապատասխան տեղեկությունները ներկայացնել Գրասենյակ.
8. Հետևել սահմանված ժամկետներում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու աշխատանքներին.
9. Վարչության պետի հանձնարարությամբ հետևել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակմանը.
10. Վարչության պետին ներկայացնել Բաժնի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38