Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հեղինե Հովհաննեսի Հալիվորյան

Հեղինե Հովհաննեսի Հալիվորյան

Գլխավոր քարտուղարի տեղակալ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-22-51

Կենսագրություն

 

Ծնվել է 1991թ. նոյեմբերի 10-ին Վանաձորում:

1998-2008թ.թ. սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 24 դպրոցը:

1999-2006թ.թ. սովորել և ավարտել է Գրիգոր Հախինյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցը:

2008-2012թ.թ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) բանասիրական ֆակուլտետը՝ օտար լեզու և գրականություն մասնագիտությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան:

2012-2014թ.թ. սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) քաղաքագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2017-2021թ.թ. աշխատել է Լոռու մարզային գրադարանի ամերիկյան անկյունում՝ որպես համակարգողի օգնական:

2020թ. մասնակցել է Հայաստանում ամերիկյան անկյունների համար նախատեսված սեմինարին:

2021թ. մասնակցել է  «Նորարար գրադարաններ 2021» ամենամյա աշխատաժողովին:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Գործառույթներ / իրավասություններ

1. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համակարգումը.
2. մասնակցում է Մարզպետարանի կառուցվածքում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, ինչպես նաև հաստիքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներին, առաջարկությունների նախապատրաստմանն ու ներկայացմանը.
3. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը.
4. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է Մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
5. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
6. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Մարզպետի որոշումների, կարգադրությունների, գլխավոր քարտուղարի հրամանների, ինչպես նաև սահմանված ժամկետներում տրված հանձնարարականների կատարման ապահովման նկատմամբ.
7. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում առաքվող փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանները որակյալ և սահմանված ժամկետներում պատրաստելու նկատմամբ.
8. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է Մարզպետարանի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
9. ապահովում է մարզխորհրդի նիստերի, մարզպետի և գլխավոր քարտուղարի մոտ հրավիրվող խորհրդակցությունների անցկացումը, արձանագրությունների կազմումը.
10. իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող աշխատանքների կազմակերպումը.
11. գլխավոր քարտուղարին է ներկայացնում աջակցող և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերող տեղեկատվություն, ինչպես նաև նրանց աշխատանքների կազմակերպման հետ կապված առաջարկություններ.
12. ծանոթանում է Հայաստանի Հանրապետության օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերին և մասնակցում ստորաբաժանումներում դրանց քննարկումներին.
13. գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է Մարզպետարանին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հետ կապված հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները.
14. իրականացնում է հսկողություն` աջակցող և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցված՝ մարզպետի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման նկատմամբ՝ արդյունքների մասին տեղեկացնելով գլխավոր քարտուղարին.
15. անհրաժեշտ մեթոդական օժանդակություն է ցուցաբերում Մարզպետարանի աջակցող և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին՝ կանոնադրությունները մշակելու և ընթացիկ աշխատանքները կազմակերպելու գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-07 17:35:00