Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Հայկ Բենիամինի Հակոբյան
ՀՀ Լոռու մարզպետի օգնական
(+374322)43533
Կենսագրություն
Ծնվել է 1988թ. մարտի 14-ին ք. Ստեփանակերտում:
1995-2005թթ սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջն. դպրոցում:
2017-2021թթ. սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ֆիզ. դաս. և սպորտային մարզումներ բաժնում և ստացել բակալավրի աստիճան:
2006-2008թթ որպես ժամկետային ծառայել է ՊԲ շարքերում :
2008-2021թթ ծառայել է ՊԲ շարքերում զբաղեցնելով տարբեր պաշտոններ
2021-2023թթ աշխատել է ԼՂՀ ՏԿԵՆ աշխատակազմի քաղ. պաշտտպանության և զորահավաքային նախապատրաստման բաժնի պետ:
Պարգևատրվել է Մարտական ծառայության և Ամբասիր ծառայության մեդալներով և կրծքանշաններով:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի
գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի և օգնականի միջև,
ըստ բնագավառների համակարգման, պարտականությունների բաշխում
ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. հունվարի 25-ի թիվ 33-Ա որոշման հավելված 1-ի
1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակվող անձանց հետ առնչվող աշխատանքների իրականացում,
2) Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներին առնչվող աշխատանքների իրականացում, դրանց վերաբերյալ մարզպետի ընդունած որոշումների կատարման ընթացքի վերահսկողություն,
3) Մասնակցություն քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքներին,
4) Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մարզպետի աշխատակազմի աշխատակակիցների մասնակցության ապահովում,
5) Մարզպետին կից հասարակական հիմունքներով գործող խորհուրդների աշխատանքների համակարգում,
6) Քաղաքացիների ընդունելության կազմակերպում,
7) Մարզպետի օրակարգի կազմման աշխատանքների ապահովում,
8) Պատվիրակությունների այցերի և ընդունելությունների աշխատանքների կազմակերպում և համակարգում,
9) Մարզպետի այլ հանձնարարականների կատարում: