Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հասմիկ Միշայի Ադամյան

Հասմիկ Միշայի Ադամյան

ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական

Կենսագրություն

Ծնվել է 1972թ. փետրվարի 23-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝
1995 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետը, ունի հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ՝
1995թ.-ի հոկտեմբեր-1996թ. մարտը աշխատել է Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
1996թ.-ի մարտից մինչև 2025թվականի սեպտեմբերը աշխատել է «ՀՀ Լոռու մարզի Հաղպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
2006թ-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է «ՀՀ Լոռու մարզի Հաղպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, համատեղությամբ աշխատել է նաև որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ՝
2017թ. Կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցելով «Համընդհանուր ներառական կրթություն» ծրագրում իրականացրել է դասընթացավար-վերապատրաստողի գործառույթները.
2021թ.-ից «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ-ի կազմում իրականացրել է հետևյալ վերապատրաստման ծրագրերը.
1) Դպրոցի տնօրենի հավաստագրում
2) ՆՈՒՀ-ի տնօրենի հավաստագրում
3) ՈՒսուցչի պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ /թեմաներ` օրենսդրություն, գնահատում, դասի պլանավորում և մեթոդներ, մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական քաղաքացիական կարողունակություն, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում

2022թ.-ից ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցելով իրականացրել է հետևյալ ծրագրերը` նշված խմբերի հետ.
1) Կառավարման խորհրդի անդամների  վերապատրաստում
2) Դպրոցների հումանիտար խմբի ուսուցիչների ՀՊՉ ներդրման  վերապատրաստում
3) Տնօրենների կողմից դպրոցավարությանն առնչվող փաստաթղթեր կազմելուն աջակցող մենթոր 4 (չորս) դպրոցների համար
4) ՈՒսումնական պլանների մշակման փորձագետ

2023 թ.-ից Կրթության տեսչական մարմնում ընդգրկված դասալսող /հայոց լեզու և գրականություն/
 

ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. սեպտեմբերի 17-ի  թիվ 542-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական:  

Այլ տվյալներ`
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուների:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Կուսակցական պատկանելություն`
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն:

 

 

 


 

Գործառույթներ / իրավասություններ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 17:54:02