Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արմեն Վլադիմիրի Գրիգորյան

Արմեն Վլադիմիրի Գրիգորյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374 254) 2-18-10

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 28-ին, Տաշիր քաղաքում:
1978-1988թթ. սովորել է Տաշիրի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2005-2010թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում /որակավորումը՝ մաթեմատիկայի ուսուցիչ/:
1991-1993թթ. ծառայել է Հայկական բանակում:
04.10.1994թ. – 24.08.1995թ. աշխատել է Տաշիրի պրոֆտեխուսումնարանում /զինղեկ/:
06.09.2002թ. – 22.05.2013թ. աշխատել է ՀՀ ՍԱՊՀ-ի Լոռու մարզային վարչության Տաշիրի կենտրոնում՝ վերանվանված ՀՀ ՍԱՊԾ-ի Տաշիրի տարածքային բաժին/ /առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ/:
24.05.2013թ.-ից առայսօր աշխատում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Տաշիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ:
ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդական:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Զինապարտ է, պահեստի ավագ սերժանտ:
Ամուսնացած է, ունի երկու տղա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը`
ա) ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը,
բ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ
գ) սահմանում է գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
դ) ապահովում է գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները,
ե) հաստատում է նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը,
զ) ապահովում է գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը,
է) ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների, Մարզպետի համապատասխան տեղակալի հանձնարարականների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համապատասխանաբար Մարզպետին, Մարզպետի համապատասխան տեղակալին կամ Աշխատակազմի ղեկավարին.
ը) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ) Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ
ժ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
ժգ) քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժէ) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժը) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
ժթ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իբ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իգ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց , մասնագետների, փորձագետների.
իդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ,
Գործակալության պետն ունի Oրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
  Որոշումը եւ կանոնադրությունը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-26 12:18:22