Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արտյոմ Ներսեսի Շահվերդյան

Արտյոմ Ներսեսի Շահվերդյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374 322) 4-30-99

Կենսագրություն

Ծնվել է 09.09.1980թ. Վանաձոր քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1986-1996թ. սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցը
1997-2001թ. սովորել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրում, Արդյունաբերական և Քաղաքացիական շինարարության ֆակուլտետում ստանալով շինարար-ինժեների որակավորում
2009-2011թ. սովորել է նույն կրթահամալիրում և ստացել ճարտարագիտության-մագիստրոսի որակավորում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1997-1997թ. աշխատել է Վանաձորի բարեկարգման կոմբինատում, որպես բանվոր
2003-2005թ. աշխատել է Վանաձորի ՄՈՒՇ համատիրությունում, որպես ճարտարագետ
2005-2009թ. աշխատել է Վանաձորի թիվ 5 թաղամասային հիմնարկում, որպես գլխ.ճարտարագետ
2009-2012թ. աշխատել է ՀՀ Աշխատանքի պետական տեսչության Լոռու մարզի տարածքային կենտրոնում,որպես առաջատար մասնագետ
2012-2013թ. ՀՀ Աշխատանքի պետական տեսչության Լոռու մարզի տարածքային կենտրոնում, որպես գլխավոր մասնագետ
2014թ-ից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ:
Զինվորական ծառայություն
2001-2003թ. ծառայել է հայոց բանակում
Պահեստազորի սպա, կրտսեր-լեյտենանտ

 

Ամուսնացած է ունի երկու զավակ: 
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`

ա) համակարգում է ՀՀ Լոռու մարզի (այսուհետ` Մարզ) տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի, հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները,

բ) համակարգում է մարզային ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները.

գ) համակարգում է Մարզի տարածքում անասնաբուժական ծառայությունների գործունեության, հակահամաճարակային միջոցառումների իրագործման, կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման, ուսումնասիրման, վերլուծման, ամփոփման, վերահսկման աշխատանքները.

դ) համակարգում է Մարզի սերմնաբուծական կազմակերպությունների աշխատանքները.

ե) համակարգում է անասնաբուժական պետական տեսչության` տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ հարկադիր միջոցառումների իրագործման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

զ) համակարգում է Մարզի ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների միությունների գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններն ու վերլուծությունները, ամփոփում դրանց արդյունքները.

է) համակարգում է Մարզի տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների վերաբերյալ ուսումնասիրություններն ու վերլուծությունները` ամփոփում դրանց արդյունքները,

ը) համակարգում է Մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմնաբուծության նպատակային ծրագրերի կազմման և դրանց տեղայնացման աշխատանքները.

թ) համակարգում է Մարզի համայնքներիում անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքները

ժ) համակարգում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսվարող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման գործում. աջակցության ցուցաբերումը.

ժա) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

ժբ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

ժգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը. ժդ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին. ժե) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

ժզ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը. ժէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը) ստորագրում է Բաժնի անունից պատգրաստվող փաստաթղթերը. ժթ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. ի) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

իա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

իբ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

իգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։ Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-12 12:46:14