Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գայանե Վրեժի Մարկոսյան

Գայանե Վրեժի Մարկոսյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374 322)2-23-11

Կենսագրություն

Ծնվել է 1978թ.-ի նոյեմբերի 20-ին Վանաձորում, ծառայողի ընտանիքում:


1985-1995 թթ. սովորել է Վանաձորի թիվ 8 դպրոցում:


2010-2011թթ. մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ու «Թրեյներների ազգային թիմ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ուսուցում ուսուցանողների համար» դասընթացներին և ստացել ուսուցանողի որակավորում:


2011-2015թվականներին սովորել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» բաժնում:


2005-2006 թթ. թղթակցել է «Զարուհի», «Վանատուր», «Լոռու մարզ», «Առողջության խճանկար», «Իրավական մշակույթ» թերթերին:

2008թ.-ին թղթակցել է A1plus ինտերնետային կայքին, «Առավոտ» օրաթերթին:

2014թ.-ին հեղինակել և վարել է «Լոռի» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարը:

2013թ.-2016 թթ. թղթակցել է asparez.am ինտերնետային կայքին

2005թ.-2015 թթ. աշխատել է «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթում

2017-2018 թվականներին տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցել է http://jam-news.net կայքի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ու «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ:

2015-2018 թթ. աշխատել է hetq.am, womennet.am ինտերնետային կայքերում՝ որպես լրագրող:

2018-ի հոկտեմբերից - 2019թ. մայիսի 24-ը աշխատել է ՝որպես Լոռու մարզպետի օգնական:

2019թ.մայիսի 24-ի վարչապետի թիվ 603-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Մրցանակներ


2018թ.-ի մայիսի 22-ին womennet.am-ի «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական մրցույթում արժանացել է հաղթողի կոչման:


2018թ.-ի փետրվարի 17-ին «Վանաձոր. հյուրատնային բիզնես ու զբոսաշրջային ծառայություններ» բիզնես նախագիծը հաղթող է ճանաչվել ՀԲԸՄ-ի (Հայ Բարեգործական Ընդհանուր Միության) կողմից անցկացված բիզնես նախագծերի հանրապետական մրցույթում:

2018թ.-ի փետրվարին ամփոփված «Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի: Մրցույթն անց է կացվել «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից:

2016թ.-ի դեկտեմբերի 10-ին զբաղեցրել է 1-ին տեղը՝ «Տպագիր և/կամ Էլ. մամուլ» անվանակարգում «Հետք»-ի «Ներառական և հատուկ դպրոցների արանքում» հոդվածի համար՝ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից ԶԼՄ-ների համար կազմակերպված «Հավասար հնարավորություններ» հանրապետական մրցույթի արդյունքում:


2016թ.-ի նոյեմբերի 9-ին 1-ին տեղի մրցանակի ու հաղթողի կոչման է արժանացել կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա հանրապետական մրցույթում, որը կազմակերպվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

2015թ.-ի հունիսի 26-ին զբաղեցրել է առաջին տեղն ու հաղթող ճանաչվել «Քաղաքացիական հասարակության լուսաբանումը Հայաստանի մարզերում» լրագրողական հանրապետական մրցույթում:


2013թ.-ի հունվարին «Նա/Նե» հանրապետական լրագրողական մրցույթում արժանացել է մրցանակի՝ «Լավագույն հանրային թղթակցություն» անվանակարգում:


2006 թ.-ին Հույսի կամուրջ և Առաքելություն Հայաստան կազմակերպությունների կողմից «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով հանրապետական մրցույթում զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը:

 


 

Գործառույթներ / իրավասություններ

 

 ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ

ՀՀ Լոռու մարզպետի 2019թ. հուլիսի 15-ի թիվ 455-Ա որոշման համաձայն (Հավելվածի) համակարգում է հետեւյալ բնագավառները

 

1) Տեղական ինքնակառավարում և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում,

2) Զարգացման ծրագրեր, զբոսաշրջություն և վերլուծություն,

3) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր,

4) Հողաշինություն և հողօգտագործում,

5) Մշակույթ և սպորտ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-23 17:38:00