Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Լիլիա Միքայելի Աբրահամյան
ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական
(+374 322) 4-22-29
Կենսագրություն
Ծնվել է 1983թ-ի հոկտեմբերի 22-ին:
Կրթություն
2000-2004 թվականը սովորել է Հայաստանում Ֆրանսիական հիմնադրամի կառավարման բաժնում, որից հետո տեղափոխվել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի Տնտեսագիտության բաժին, 2005թ-ին ավարտել է՝ ստանալով Ֆինանսներ և վարկի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2005 թ․ հունվարից 2005թ․ օգոստոսն աշխատել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ որպես գիտաշխատող:
2006թ փետրվարից մինչև 2007թ․ օգոստոսն աշխատել է Հանուն Գուգարաց աշխարհի ՀԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
2007թ․ սեպտեմբերից մինչև 2008թ-ի դեկտեմբեր աշխատել է Լոռի-ջրմուղկոյուղի ՓԲԸ որպես վերլուծաբան-տնտեսագետ:
2009թ․ փետրվարից մինչև 2013թ․ հունիսն աշխատել է Արտգար ՍՊԸ-ում՝ որպես հեռարձակման տնօրեն:
2013թ․ հունիսից մինչև2014 թ․ մարտն աշխատել է որպես Քիմիագործ համատիրության նախագահ:
2014թ․ ապրիլից մինչև 2015թ․ հոկտեմբերն աշխատել է Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես տնօրեն:
2019թ․ օգոստոսից մինչև 2020թ․ հունիս աշխատել է Վանաձորի մանկատուն ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրեն:
2020թ․ սեպտեմբերից մինչև 2021թ․ հոկտեմբեր աշխատել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի ժ/պ:
2024թ․ մարտից մինչև 2025թ․ հունվար աշխատել է Ստեփանավանի համայնքապետարանում որպես ավագ մասնագետ:
ՀՀ Լոռու մարզպետի 2025թ․ սեպտեմբերի 15-ի թիվ 532-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի խորհրդական:
Այլ տվյալներ
2016թ-ից մինչ այսօր համագործակցելով տարբեր միջազգային և տեղական բարեգործական հիմնադրամների, ինչպես նաև դիվանագիտական կառույցների հետ՝ իրականացրել է հարյուրավոր համայնքային, սոցիալական և կրթական բարեգործական ծրագրեր և նախաձեռնություններ՝ նպաստելով Լոռու մարզի բազմաոլորտ զարգացմանը։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին
Անկուսակցական է:
Գործառույթներ / իրավասություններ



