Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Լեւոն Հովիկի Բերոյան

Լեւոն Հովիկի Բերոյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374322)43447

Կենսագրություն

Ծնվել է 1957 թ. սեպտեմբերի 17-ին Լոռու մարզի Շնող գյուղում:

1975-ին ավարտել է Շնողի միջնակարգ դպրոցը:

1979-1985թթ սովորել եւ ավարտել է  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:

1975-1979 թթ. աշխատել է Ախթալայի շինիրերի կոմբինատում՝ բանվոր:

1985-1986 թթ. աշխատել է «Կիրովականի Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ում, որպես ավագ հաշվապահ:

1986-1989 թթ.  աշխատել է Կիրովականի ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում, որպես ավագ տնտեսագետ:

1989-1990 թթ. աշխատել է Ժողվերահսկողության Կիրովականի քաղկոմումորպես տեսուչ:

1991-1996 թթ. աշխատել է «Հայագրոբանկի»  Գուգարքի բաժանմունքում սկզբում վարկային բաժնի տնտեսագետ, հետո վարկային բաժնի պետ, ապա կառավարչի տեղակալ:

1998 թ. հուլիսից աշխատում է Լոռու մարզպետարանում: Սկզբում ֆինանսատնտեսագիտական վարչությունում, որպես առաջին կարգի մասնագետ, հետո առաջատար մասնագետ, ապա վարչության պետի տեղակալ, իսկ 2002 թ. դեկտեմբերից՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ, միաժամանակ` գլխավոր աուդիտոր:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 22.11.2012 թ. թիվ 303-Ա հրամանով Լևոն Հովիկի Բերոյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ:

 Լ. Բերոյանը ղեկավարում է Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծառայությունը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի արհմիութենական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կորպորատիվ կառավարման խորհուրդը։ Վանաձորի թիվ 12 դպրոցի կառավարման խորհրդի անդամ է:

Լ. Բերոյանը Լոռու մարզպետի կողմից արժանացել է շնորհակալագրերի:  

Զինվորական կոչումը՝ պահեստի ավագ լեյտենանտ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի աշխատանքները ղեկավարում է Բաժնի պետը:
2. Ներքին աուդիտի Բաժնի պետին և աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:
3. Բաժնի պետը կատարում է Մարզպետի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:
4. Բաժնի պետը քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով կատարում է Աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս:
5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
6. Բաժնի պետը կազմակերպում է ներքին աուդիտի որակի երաշխավորության և բարելավման ծրագրի իրականացումը:
7. Բաժնի պետն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցել մարզխորհրդի նիստերին, Մարզպետի կարգադրությամբ նաև այլ հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին (խորհրդակցական ձայնի իրավունքով)` վերջիններից պահանջելով քննարկվելիք նյութերին առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր:
8. Բաժնի աշխատակիցները չեն կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ: Բաժնի պետը և աշխատակիցները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, Մարզպետարանում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն:
9. Բաժնի աշխատակիցները աուդիտի իրականացման ընթացքում իրավունք ունեն մուտք գործել աուդիտի ենթակա ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (սերվերային սենյակ) և մեքենայական կրիչներ՝ նյութական պատասխանատու անձանց, ստորաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ պարտադիր ուղեկցությամբ:
10. Բաժինն, իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի Մարզպետարանի համակարգի կազմակերպություններից, հիմնարկներից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ և բացատրություններ: Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ տեղեկություններ Բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:
11. Բաժինն աուդիտի առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով Մարզպետի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետներին: Նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտի կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ներգրավել արտաքին փորձագետներ:
12. Բաժնի կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են Բաժնի պետի, նրա բացակայության դեպքում` Բաժնի գլխավոր մասնագետներից մեկի կողմից:
13. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և անկախության, օբյեկտիվության, կարողունակության, անկողմնակալության, գաղտնիության սկզբունքների համաձայն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20