Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Վալերի Ալեքսանի Խաչատրյան

Վալերի Ալեքսանի Խաչատրյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 22251

Կենսագրություն

  Ծնվել է 1957 թ. ապրիլի 20-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանում:
1964–1974 թթ. սովորել է Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1974-1978 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը՝ ֆիզիկայի ուսուցչի որակավորմամբ, իսկ դրան զուգահեռ ավարտել նաեւ՝ նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1991-1995 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ:
1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980-1981 թթ. եղել է Արցախի Շահումյանի շրջանի թիվ 128 պրոֆտեխուսումնարանի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղարը:
1981-1982 թթ. աշխատել է Շահումյանի շրջանի Շահումյան ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:
1982-1984 թթ. եղել է Շահումյանի շրջանային ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղարը:
1982թ. ընտրվել է Շահումյանի շրջխորհրդի պատգամավոր, այնուհետեւ՝ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ:
1985-1989 թթ. աշխատել է Կիրովականի «Էլեկտրոն» գործարանում՝ որպես ճարտարագետ:
1989-1991 թթ. աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղաքային կոմիտեի կազմբաժնում՝ որպես հրահանգիչ
1991-1992 թթ. աշխատել է Վանաձորի քաղխորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես փախստականների գծով ավագ տեսուչ:
1992-1995 թթ. եղել է «Անելիք» առեւտրային բանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:
1995-2005 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես մաքսատան պետի տեղակալ:
2006–2009 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ: Պարգեւատրվել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի շնորհակալագրերով:

2009թ նոյեմբերին սահմանված կարգով անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Ունի արդարադատության մայորի կոչում:
2012թ. մարտի 15-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար:  

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  2012թ հունիսի 8-ին անցկացված մրցույթում ճանաչվել է հաղթող եւ ՀՀ Լոռու մարզպետի 2012թ հունիսի 11-ի թիվ 110Ա որոշմամբ նշանակվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական - բյուջետային հանձնաժողովի անդամ է :

Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն


Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ երեք թոռնիկ:

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝

ա) Մարզպետի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին,

բ) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի ընթացիկ գործունեության կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման աշխատանքներին,

գ) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմից դուրս շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, սահ­ման­ված կարգով կնքում է միջազ­գա­յին պայ­մա­նա­գրեր և այլն,

դ) աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ,

ե) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ աջակցում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաեւ առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը,

 զ) վերահսկում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների և առաջացած նոր պաշտոնների անձնագրերով սահմանված լիազորությունների վերաբերյալ հարցաշարերի կազմման աշխատանքների իրականացումը,

 է) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների որոշակի աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և վերահսկումը,

 ը) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ,

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 11:23:23