Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Մացակ Հովհաննեսի Մաթոսյան

Մացակ Հովհաննեսի Մաթոսյան

ՍՊԻՏԱԿԻ ՍԾՏԳ-ի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 255) 2-21-67

Կենսագրություն

fԾնվել է 1965թ. օգոստոսի 1-ին, Սպիտակ քաղաքում:
1972-1982թթ. սովորել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1983-1988թթ. սովորել է Արթիկի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում /ավտոտրանսպորտի շահագործում/:
1995-1999թթ. սովորել է Ստեփանավանի տնտեսա-իրավագիտական համալսարանում /որակավորումը՝ տնտեսագետ/։
1983-1984թթ. և 1986-1988թթ. աշխատել է Սպիտակի ԲՈԻԱՏՁ-ում, որպես գործակարգավար, իսկ 1989-1996թթ.՝ «Սպիտակշին-1» միավորումում՝ ավտոպարկի վարիչ:
1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում, արժանացել ծառայության գերազանցիկի կրծքանշանի:
13.05.1998թ. նշանակվել է Սոցիալական ծառայությունների Սպիտակի տարածքային կենտրոնի տնօրեն:
30.12.2002թ. - 08.08.2005թ. և 17.02.2006թ.-ից առայսօր աշխատում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ /իսկ 02.02.2006թ.-17.02.2006թ. եղել է նույն ՍԾՏԳ-ում՝ գլխավոր մասնագետ/:
Մասնակցել է բազմաթիվ թեմատիկ վերապատրաստման դասընթացների /ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Մարդկային զարգացման կենտրոն, ԱՄՆ ՄԶԳ, Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիր, Յունիսեֆ և այլն/:
Մ.Մաթոսյանը քանիցս խրախուսվել է՝ մարզպետի /շնորհակալագիր՝ 2003թ., 2013թ./, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի /դրամական պարգև՝ 2005թ., 2006թ., շնորհակալագիր՝ 2005թ./ և միջազգային և տեղական ՀԿ-ներ /շնորհակալագրեր/ կողմից:
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Զինապարտ է, պահեստի ավագ սերժանտ:
Ամուսնացած է ունի երեք երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը`
ա) ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը,
բ) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ
գ) սահմանում է գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
դ) ապահովում է գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները,
ե) հաստատում է նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը,
զ) ապահովում է գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը,
է) ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների, Մարզպետի համապատասխան տեղակալի հանձնարարականների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համապատասխանաբար Մարզպետին, Մարզպետի համապատասխան տեղակալին կամ Աշխատակազմի ղեկավարին.
ը) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ) Մարզպետին կամ Աշխատակազմի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ
ժ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
ժգ) քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժէ) կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժը) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
ժթ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իբ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իգ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց , մասնագետների, փորձագետների.
իդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ,
Գործակալության պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

Որոշումը եւ կանոնադրությունը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-27 16:18:58