Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մհեր Սմբատի Խեչումյան

Մհեր Սմբատի Խեչումյան

Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-09-27

Կենսագրություն

Ծնվել է 1988 թ․-ի հուլիսի 6-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում։
Կրթություն
1995-2005 թթ․ սովորել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
2005-2011 թթ․ սովորել է Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-փորձագետ-խորհրդատուի բակալավրի որակավորում։
2011-2013 թթ․ սովորել է Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան ։
2019-2022 թթ․ սովորել է Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայում՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան՝ « Հանրային Կառավարում » մասնագիտությամբ ։
2011 թ․-ին ավարտել է « FIN COR » հաշվապահական գրասենյակի կողմից կազպակերպած « Գործնական հաշվապահության հիմնարար կուրս և գործնական պրակտիկա » խորագրով 7 ամսյա դասընթացը։
Զին․ծառայություն
2006-2008 թթ․ ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։
Աշխատանքային գործունեություն
2010-2012 թթ․ աշխատել է « Նաիրի Ինշուրանս » ապահովագրական ընկերությունում՝ որպես ապահովագրական գործակալ,
2012-2013 թթ․ աշխատել է « HPN Projeqt » հաշվապահական ընկերության ֆինանսական բաժնում,
2013-2014 թթ․ աշխատել է « ՅՈՒՆԻԲԱՆԿ » ՓԲԸ-ում՝ որպես ներգրավման գծով մասնագետ, ՓՄՁ վարկային վերլուծաբան,
2014-2016 թթ․ աշխատել է « ԱՐԵԳԱԿ » ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես կրտսեր վարկային մասնագետ,
2016-2021 թթ ․ աշխատել է « ԱՐԵԳԱԿ » ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ, տարածքային վարկային կոմիտեի անդամ,
2017 -2021 թթ․ հանդիսացել է ՀՀ Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ ,
2021-2023թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում՝ որպես Տեղական Ինքնակառավարման և Հանրապետական Գործադիր Մարմինների հարցերով վարչության պետ,
09․06․2023թ ․ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի Տարածքային Կառավարման և Տեղական Ինքնակառավարման Հարցերի վարչության պետ։
Այլ տվյալներ
Անկուսակցական է,
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Վարչության պետը՝
ա) ապահովում է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը, ՏԻՄ-երի և մարզպետարանի աշխատակազմի փոխադարձ կապը,
բ) ապահովում է մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները և օրակարգի ձևավորումը,
գ) ապահովում է ՏԻՄ-երի հերթական ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու աշխատանքները.
դ) ապահովում է ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմումը և ներկայացումը մարզպետին,
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության աշխատանքները.
զ) ապահովում է ՏԻՄ-երի մեթոդական օգնության կազմակերպման աշխատանքները.
է) ապահովում է մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առընչությամբ մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը.
ը) ապահովում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի ՀԳՄՏՍ-ների ղեկավարների կողմից մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը.
թ) ապահովում է մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման ծագած խնդիրների լուծման առնչությամբ համապատասխան ՀԳՄՏՍ-ների ղեկավարներից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
ժ) ապահավում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքները,
ժա) ապահովում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ մարզպետի կողմից կազմակերպվող և համակարգվող աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը.
ժբ) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
ժգ) ապահովում է մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման և վերահսկման աշխատանքները.
ժդ) ապահովում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ մարզպետի առաջարկությունների ներկայացումը պետական կառավարման լիազոր մարմին.
ժե) սահմանված կարգով ընթացք է տալիս համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին.
ժզ) ապահովում է մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետական լիազորված մարմին ներկայացնելու աշխատանքները.
ժէ) ապահովում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
ժը) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին ՏԻՄ-երի որոշումները, գործողությունները և անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
ժթ) ապահովում է մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ի) ապահովում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում, սահմանապահ զորքերին՝ պետական սահմանի պահպանության գործում անհրաժեշտ աջակցության տրամադրման աշխատանքները.
իա) ապահովում է պաշտպանության նպատակով մարզի տարածքի հաղորդակցության ուղիների նախապատրաստության միջոցառումների, զորահավաքային ծրագրերի հետ կապված աշխատանքները.
իբ) ապահովում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպման աշխատանքները.
իգ) մասնակցում է մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.
իդ) ապահովում է քաղաքացիների դիմում-բողոքների քննարկումները և պատասխանների նախագծերի ներկայացման աշխատանքները.
իե) ապահովում է ՀՀ օրենսդիր, գործադիր, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունների քննարկումները և պատասխանների նախագծերի ներկայացումը.
իզ) ապահովում է մարզի համայնքներում մարզպետի այցերի, խորհրդակցությունների, ինչպես նաև համայնքների բնակչության հետ հանդիպումների հետ կապված աշխատանքները.
իէ) ապահովում է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աջակցության աշխատանքները.
իը) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իթ) աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լբ) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լգ) աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լդ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լե) ստորագրում է վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լզ) վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լէ) աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լը) վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լթ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38