Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արուս Արշակի Թումանյան

Արուս Արշակի Թումանյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-30-99

Կենսագրություն

 

 Ծնվել է 1983 թ. ապրիլի 21-ին ք.Կիրովականում;

1989 թ-ին ընդունվել և 1999 թ-ին ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1999-2004 թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը:

2004-2011 թթ. աշխատել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի դասխոս

2008-2015 թթ. աշխատել է Վանաձորի Պետական Համալսարանի «Բուսաբանության և աշխարհագրության» ամբիոնի դասախոս:

2011-2014 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հայցորդ և 2014 թ-ին ստացել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան

2011-2019 թթ. աշխատել է Վանաձորի Պետական համալսարանի հենակետային վարժարանի կենսաբանության ուսուցչուհի:

2019 թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին կարգի տարակարգ:

2019-2020 թթ. աշխատել է որպես կամավոր Գերմանիայի դաշնության Օլդենբուրգ քաղաքի IBIS հասարակական կազմակերպությունում:

Մասնակցել է բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների, եղել է կամավոր մի շարք Հասարակական կազմակերպություններում:

Տարբեր ամսագրերում տպագրված շուրջ 15 հոդվածների հեղինակ և համահեղինակ է:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչության խնդիրն է` գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը: 
Վարչության գործառույթներն են`
1) մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ուսումնասիրման, վերլուծման, ամփոփման աշխատանքների կազմակերպումը, վերահսկումը և համակարգումը. 
2) մարզի տարածքում սերմնաբուծական կազմակերպությունների և արհեստական սերմնավորման կայանների գործունեության վերաբերյալ ուսումնա-սիրությունների ու վերլուծությունների իրականացումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը. 
3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության նպատակային ծրագրերի և դրանց տեղայնացման մեխանիզմների մշակումը.
4) մարզի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին արտադրության կազմակերպման և զարգացման գործում մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերումը.
5) մարզի տարածքում անասնաբուժական ծառայությունների գործունեության, հակահամաճարակային միջոցառումների իրագործման, կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքների վերահսկումը և համակարգումը.
6) մարզի համայնքներում անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
7) մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման իրականացումն ապահովելու աշխատանքների աջակցումը և համակարգումը.
8) մարզի տարածքում ոռոգման ջրի հաշվառումը, մարզում ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
9) մարզի տարածքում բնապահպանական պետական ծրագրերի իրագործումը, բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի նախագծերի մշակմանը աջակցումը. 
10) մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը.
11) մարզի տարածքում անտառների պահպանության, պաշտպանության և օգտագործման ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
12) ապօրինի ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցումը. 
13) մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքներին աջակցումը.
14) բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակեր-պությունների հետ մարզպետարանի համագործակցության ապահովումը.
15) մարզի տարածքում ընդերքի շահագործման, օգտագործման, օգտակար հանածոների մշակման, երկրաբանության և հետազոտման ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
16) մարզի տարածքում գործող գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, վարչության ու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով առաջարկություններ նախապատրաստելը.
17) մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների ծրագրերի մշակման և կազմման ապահովումը.
18) Մարզպետի որոշումներով, կարգադրություններով և Աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38