Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արտակ Ռուբենի Դեմիրչյան

Արտակ Ռուբենի Դեմիրչյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 43099

Կենսագրություն

Ծնվել է 04.10.1971թ. ք. Կիրովականում, ծառայողի ընտանիքում:
1988թ. Ավարտել է Կիրովականի N 11 ռուսական միջնակարգ դպրոցը:
1988-1993թթ. ընդունվել և ավարտել է Երեվանի Պետական Համալսարանի երկրաբանական ֆաուլտետը, ստանանալով << երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում >> մասնագիտությամբ ինժեներ-երկրաբանի որակավորում:
1993-1994թթ. զորակոչվել է ՀՀ բանակ:
1995-1998թթ. աշխատել է Հայաստանի Բնապահպանության և Ընդերքի նախարարության երկրաբանա-մարկշեյդերական վերահսկողության հյուսիսային տարածաշրջանային տեսչությունում, որպես կրտսեր մարկշեյդեր:
1998-2001թթ. աշխատել է ՀՀ Բնապահպանության նախարարության Հանրապետական Բնապահպանական Պետական Տեսչության երկրաբանա-մարկշեյդերական վերահսկողության ծառայությունում, որպես ՀԲՊՏ-ի պետական տեսուչ՝ ավագ երկրաբան:
2001-2002թթ. աշխատանքի է անցել ՀՀ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում, որպես առաջին կարգի մասնագետ:
03.01.02-27.12.02թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում, որպես առաջատար մասնագետ:
27.12.02-21.12.09թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում, որպես գլխավոր մասնագետ:
21.12.09թ-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում, որպես բնապահպանության բաժնի պետ:
27.11.2009թ Երեվանի Պետական Համալսարանում <<երկրաբնապահպանություն>> մասնագիտությամբ պաշտպանել է գիտական թեզ և 19.02.2010թ. ՀՀ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ամուսնացաց է, ունի երկու երեխա:
Տարբեր ամսագրերում ունի տպագրված 16 գիտական հոդվածներ:

 

Գործառույթներ / իրավասություններ


Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետի իրավունքները և պարտականություններն են.
ա) համակարգում է մարզի տարածքում ընդերքի շահագործման, օգտագործման, օգտակար հանածոների մշակման, երկրաբանության և հետազոտման, անտառների պահպանության, պաշտպանության և օգտագործման ոլորտներում տիրող իրավիճակի վերաբերյալ իրականացվող ուսումնասիրություններն ու վերլուծությունները, ամփոփում է դրանց արդյունքները և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ .
բ) համակարգում է Բաժնի կողմից իրականացվող ոսումնասիրությունների, քննարկումների, զեկուցագրերի և հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը (ընդերք, անտառ և այլն)
գ) սահմանված կարգով համակարգում է մարզի տարածքում բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկման աշխատանքները և ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և առաջարկություններ,
դ) համակարգում է Մարզպետարանի համագործակցությունը բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ,
ե) համակարգում է մարզպետարանի մասնակցությունը բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և սահմանված կարգով նպաստում դրանց ապահովմանը մարզի տարածքում
զ) համակարգում է մարզպետարանի աջակցությունը համապատասխան մարմիններին` մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքներում,
է) համակարգում է մարզպետարանի աջակցությունը արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աշխատանքներին,
ը) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
թ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժբ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժգ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժդ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժզ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժէ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժը) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ժթ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախա¬տես¬ված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-12 12:46:14