Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

թափուր է

թափուր է

ՀՀ Լոռու մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության ՏԻ եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-09-27

Կենսագրություն

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը
ա) համակարգում է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ տարվող կազմակերպական աշխատանքները.
բ) համակարգում է տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով մարզի ՏԻՄ-երին մեթոդական օժանդակության տրամադրումը,
գ) համակարգում է ՏԻՄ-ի գործունեության ուսումնասիրությունները և առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին.
դ) համակարգում է մարզի համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության աշխատանքների կազմակերպումը.
ե) համակարգում է մարզի ՏԻՄ-երի և մարզպետարանի աշխատակազմի փոխադարձ կապը, մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները և օրակարգի ձևավորումը,
զ) համակարգում է ՏԻՄ-ի հերթական ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու աշխատանքները.
է) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին,
ը) համակարգում է ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման գործունեությանը վերաբերվող քաղաքացիների դիմում-բողոքների քննարկումները և պատասխանների նախագծերի ներկայացումը.
թ) համակարգում է ՀՀ օրենսդիր, գործադիր, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունների քննարկումները և պատասխանների նախագծերի ներկայացումը.
ժ) համակարգում է մարզի համայնքներում մարզպետի այցերի, խորհրդակցությունների, ինչպես նաև համայնքների բնակչության հետ հանդիպումների նախապատրաստական աշխատանքները.
ժա) համակարգում է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աջակցության աշխատանքները.
ժբ) համակարգում է մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման և վերահսկման աշխատանքները
ժգ) առաջարկություններ է ներկայացնում է վարչության պետին մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
ժդ) սահմանված կարգով ընթացք է տալիս համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին.
ժե) համակարգում է մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման աշխատանքները,
ժզ) համակարգում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները,
ժէ) համակարգում է մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ժը) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին,
ժթ) վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ի) վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իգ) վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իդ) վարչության պետին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը.
իե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ) ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իը) վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իթ) բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23