Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սամվել Ժորայի Օդաբաշյան

Սամվել Ժորայի Օդաբաշյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-33-99

Կենսագրություն

Ծնվել է 1955թ. օգոստոսի 28-ին Կիրովական քաղաքում:
1962թ. ընդունվել և 1972թ. ավարտել է Կիրովականի թիվ 16 միջնակարգ դպրոցը:
1974թ. ընդունվել և 1978թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
1978-1980թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1980-1988թթ. աշխատել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ: 1988-2006թ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Տագիլ քաղաքի “Սերվիս” արտադրական ձեռնարկությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

2008թ.-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում որպես վարչատնտեսական բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմակերպում է Աշխատակազմի ենթակայության շենքերի ու շինությունների պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները.
բ) կազմակերպում է Աշխատակազմին հանձնված գույքի պահպանումն ու շահագործումը,
գ) կազմակերպում է Աշխատակազմի տրանսպորտային միջոցների պահպանումը, սպասարկումն ու շահագործումը.
դ) Աշխատակազմի գործունեության համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության պետին.
ե) կազմակերպում է էլեկտրաէներգիայի խնայողական սպառման և հեռախոսակապի բնականոն ապահովման աշխատանքները.
զ) կազմակերպում է պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
է) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ը) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում` Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
թ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժա) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
ժբ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ժդ) Ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժզ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 17:48:46