Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Սամվել Նուրիջանիի  Մակարյան

Սամվել Նուրիջանիի Մակարյան

Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-31-99

Կենսագրություն

Ծնվել է 28.02.1963 թ. ՀՍՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում:
1970-1980թթ . սովորել է ՀՍՍՀ Նաիրիի շրջանի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում:
1980-1981թթ. աշխատել է ՀՍՍՀ ԹԱՄ ,,Զովունի,, արտադրական միավորումում, որպես բանվոր:
1981-1983թ.թ. ծառայել է ՍՍՀՄ Զինված Ուժերում: Զորացրվելուց հետո 1983 թ. ընդունվել է աշխատանքի Երքաղսովետի գործկոմի ՀՇՎՎ ,,Վերշինտրեստ,,-ում որպես մատակարարման բաժնի 2-րդ կարգի բանվոր:
1984- 1990թ. աշխատանքին զուգահեռ սովորել է Երևանի պետական համալարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, ստացել իրավաբանի որակավորում:
1991թ. -1993թ աշխատել է ,, Յուրմա-91,, առևտրա-գնման կոոպերատիվում, որպես կոոպերատիվի նախագահ:
1993թ.-ին. աշխատել է ՀՀ ՊՆ Զինվորական Ոստիկանության Վարչությունում որպես քննիչ, որից հետո 1994թ. տեղափոխման կարգով նշանակվել է ՀՀ դատախազության Գուգարքի կայազորում որպես Զինդատախազության քննիչ եւ ազատվել  աշխատանքից՝ 1998 թ-ին:

2001թ. - 2003 թ. աշխատել է ՀՀ Սոցիալական Ապահովագրության Պետական Հիմնադրամի Լոռու մարզային վարչության Վանաձորի տարածքային կենտրոնում, որպես սոց.վճարների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ:
2007 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ;
2008 թ. մարտից արտամրցութային կարգով նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
ա) կազմակերպում է մարզպետարանի պաշտոնական փոստի, մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների, բողոքների ստացման, գրանցման, առաքման գործընթացը.
բ) կազմակերպում է մարզի խորհրդի նիստի արձանագրումը.
գ) կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման աշխատանքները,
դ) կազմակերպում է Աշխատակազմում գործող համակարգչային ծրագրա-տեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման պայմանների ապահովման աշխատանքները, ներկայացնում է առաջարկություններ Աշխատակազմի համար նոր սարքավորումների և ծրագրային միջոցների ձեռքբերման վերաբերյալ.
ե) կազմակերպում է Աշխատակազմի տեխնիկական, ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգչային և այլ միջոցների տեխնիկական սպասարկման աշխատանքը.
զ) կազմակերպում է Աշխատակազմի համակարգչային ծրագրա-տեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանումը, Աշխատակազմի աշխատողների տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերին ու կանոններին տեղեկացումը.
է) կազմակերպում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանների վարման աշխատանքները և արխիվային գործի իրականացումը.
ը) կազմակերպում է սուրհանդակային և հատուկ փոստի առաքման աշխատանքները.
թ) կազմակերպում է գրավոր հարցումների գործավարությունը քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին.
ժ) Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
ժա) կազմակերպում է խորհրդակցությունների արձանագրումը և եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների և այլ փաստաթղթերի համակարգչային տպագրումը և արխիվացումը.
ժբ) կազմակերպում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանման, դրանք կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրման աշխատանքները.
ժգ) կազմակերպում է փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների կատարումը.
ժդ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առա-ջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
ժզ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժէ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժը) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
ժթ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ի) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
իա) Ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իբ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առա-ջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իգ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջար-կություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաս-տատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իդ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցու-թյուններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իե) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Oրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրա-վունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36