Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Սամվել Նուրիջանիի  Մակարյան

Սամվել Նուրիջանիի Մակարյան

Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-31-99

Կենսագրություն

Ծնվել է 28.02.1963 թ. ՀՍՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում:
1970-1980թթ . սովորել է ՀՍՍՀ Նաիրիի շրջանի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում:
1980-1981թթ. աշխատել է ՀՍՍՀ ԹԱՄ ,,Զովունի,, արտադրական միավորումում, որպես բանվոր:
1981-1983թ.թ. ծառայել է ՍՍՀՄ Զինված Ուժերում: Զորացրվելուց հետո 1983 թ. ընդունվել է աշխատանքի Երքաղսովետի գործկոմի ՀՇՎՎ ,,Վերշինտրեստ,,-ում որպես մատակարարման բաժնի 2-րդ կարգի բանվոր:
1984- 1990թ. աշխատանքին զուգահեռ սովորել է Երևանի պետական համալարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, ստացել իրավաբանի որակավորում:
1991թ. -1993թ աշխատել է ,, Յուրմա-91,, առևտրա-գնման կոոպերատիվում, որպես կոոպերատիվի նախագահ:
1993թ.-ին. աշխատել է ՀՀ ՊՆ Զինվորական Ոստիկանության Վարչությունում որպես քննիչ, որից հետո 1994թ. տեղափոխման կարգով նշանակվել է ՀՀ դատախազության Գուգարքի կայազորում որպես Զինդատախազության քննիչ եւ ազատվել  աշխատանքից՝ 1998 թ-ին:

2001թ. - 2003 թ. աշխատել է ՀՀ Սոցիալական Ապահովագրության Պետական Հիմնադրամի Լոռու մարզային վարչության Վանաձորի տարածքային կենտրոնում, որպես սոց.վճարների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ:
2007 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ;
2008 թ. մարտից արտամրցութային կարգով նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը.
1. Ապահովում է մարզպետի աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կատարումը, այդ թվում՝ գաղտնի գործավարությունը և գաղտնի փաստաթղթաշրջանառությունը /նաև՝ ՊԷՓՀ-ի միջոցով/.
2. Ապահովում է մարզպետի աշխատակազմում փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը, լուսապատճենահանումը և առաքումը.
3. Ապահովում է մարզպետի, մարզպետի տեղակալի, գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների, ինչպես նաև մարզի խորհրդի նիստերի արձանագրումը.
4. Ապահովում է էլեկտրոնային մտից գրությունների գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից ու գերատեսչություններից, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից ու միջազգային կազմակերպություններից ստացված թղթակցության և նրանց ուղարկվող թղթակցության էլեկտրոնային կամ առձեռն ելից գրանցումը, այդ գրությունների շարժի համակարգչային վերահսկողությունը, մակագրված գրությունների և հիշեցումների առաքումը, դրանց գործերի կազմումը և արխիվացումը, մարզպետի աշխատակազմից ելք արվող գրությունների և տակադիր օրինակների արխիվացումը, մարզպետի աշխատակազմի ղեկավարության կողմից պահանջվող ընթացիկ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը.
5. Ապահովում է մարզպետի աշխատակազմում արխիվային գործի վարման աշխատանքները.
6. Ապահովում է մարզպետի աշխատակազմում հատուկ կապի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքների կատարումը.
7. Ապահովում է մտից և ելից գաղտնի փաստաթղթերի ձևակերպման գործառույթները, նախագծերի և ելից գրությունների համակարգչային տպագրման, դրանց վերաբերյալ գրանցամատյաններում գրանցումների կատարման, ելից կամ միջանկյալ գրությունների ըստ հասցեատերերի առաքման աշխատանքների կատարումը.
8. Ապահովում է Մարզպետի կողմից հաստատված հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակեպման ենթակա պաշտոնների անվանակարգության կազմման և դրանում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց թույլտվության ձևակերպման աշխատանքների կատարումը.
9. Ապահովում է հատուկ նշանակության աշխատատեղին առնչվող գործառույթների անխափան կատարումը.
10. Ապահովում է Մարզպետի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող որոշումների ձևակերպման, տպագրման և շահագրգիռ մարմիններին առաքման աշխատանքների կատարումը.
11. Ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առկայության ստուգման գործառույթների կատարումը՝ ապահովելով Մարզպետի աշխատակազմի գաղտնի փաստաթղթերի պահպանությունը, արխիվացման և սահմանված կարգով ոչնչացման գործընթացը:
Իրավունքները՝
1. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման ընթացքում, դրանց հավաստիությունն ապահովելու նպատակով առանձին պաշտոնատար անձանցից պահանջել զեկուցումների ու ելույթների տեքստերը.
2. Վերադասից, համապատասխան գերատեսչությունից և այլ անձանցից պահանջել լրացուցիչ տեղեկանքներ և այլ հիմնավորումներ.
3. Ենթակա աշխատակիցներից պահանջել իրականացնել փաստաթղթաշրջանառության, փաստաթղթերի սպասարկման աշխատանքները.
4. Ենթակա աշխատակիցներից պահանջել իրականացնելու մարզպետի աշխատակազմում փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը, լուսապատճենահանումը և առաքումը.
5. Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
6. Մարզպետի աշխատակազմի արխիվից ստանալ համապատասխան նյութեր և փաստաթղթեր.
7. Մասնակցել մարզպետին հասցեագրված, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիններին հասցեագրված և մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված գրությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման և ուսումնասիրման աշխատանքների իրականացման աշխատանքներին.
8. Տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը, տեղեկանալ հատուկ /գաղտնի/ առաջադրանքների բովանդակությանը.
9. Տնօրինել անհրաժեշտ գաղտնի տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց, և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման համար պահանջել հիմնավորումներ, տեղեկանքներ, անհրաժեշտ փաստաթղթեր, և ներկայացնել ըստ պատկանելիության՝ ի կատարումն.
10. Մասնակցել մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ կազմակերպված՝ առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներին.
Պարտականությունները՝
1. Հետևել մարզպետի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի , ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, դատարանների, ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ՏԻՄ, ՀԳՄՏԾ-ի ու իրավաբանական անձանց միջև փաստաթղթաշրջանառության վարման և թղթակցության օպերատիվ փոխանակման աշխատանքներին, գաղտնի գործավարության և գաղտնի փաստաթղթաշրջանառության՝ սահմանված կարգին համապատասխան՝ հատուկ /գաղտնի/ առաջադրանքների նախագծերի պատրաստման, տպագրման, գրանցամատյաններում գրանցման և դրանց պահպանման, գրությունների և որոշումների ըստ հասցեատերերի առաքման աշխատանքների կատարմանը.
2. Հետևել սուրհանդակային, հատուկ կապի ծառայության միջոցով ուղարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների սահմանված կարգով իրականացմանը.
3. Հետևել ներքին գործավարության կարգին համապատասխան ընդունվող փաստաթղթերի ամբողջականությանը, վավերականությանը, ժամկետների սահմանմանը, անհրաժեշտության դեպքում հետ վերադարձնել՝ նշելով թերությունը:
4. վերահսկել մարզպետի աշխատակազմի գաղտնի գործավարության և գաղտնի փաստաթղթաշրջանառության գործառույթների իրականացումը.
5. Վերահսկել հսկողական գրությունների և ընթացիկ փաստաթղթավարության անթերի և սահմանված ժամկետներում կատարման աշխատանքները.
6. Վերահսկել մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստի նախապատրաստական և արձանագրային աշխատանքների կատարումը.
7. Հետևել ենթակաների կողմից «Mulberry-2» համակարգով և թղթային տարբերակով նաև գաղտնի իրականացվող փաստաթղթերի արխիվացման կամ ոչնչացման աշխատանքներին.
8. Ժամանակին զեկուցել Մարզպետին և Գլխավոր քարտուղարին ուղղված՝ ՀՀ կառավարության, ՀՀ Վարչապետի և այլ պետական մարմինների որոշումների նախագծերի, գրությունների և այլ փաստաթղթերի ստացման մասին, վերահսկում հանձնարարականների ժամկետներում և սահմանված կարգով կատարման գործառույթներ.
9. Վերահսկել սուրհանդակային և հատուկ կամ գաղտնի կապի ծառայության միջոցով ուղարկվող փաստաթղթերի առաքման գործընթացը.
10. Փաստաթղթաշրջանառության հարցերով մեթոդական օժանդակություն տրամադրել մարզպետի աշխատակազմի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և այլ կազմակերպությունների ղեկավարներին.
11. Վարչության պետի հանձնարարությամբ ապահովել Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
12. Վարչության պետին ներկայացնել Բաժնի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38