Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Վալերի Ալեքսանդրի Ջաղինյան

Վալերի Ալեքսանդրի Ջաղինյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-33-99

Կենսագրություն

Ծնվել է 1960թ. մայիսի 9-ին, Կիրովականում, այժմ Վանաձոր:

1967-75թթ. սովորել է Կիրովականի թիվ 15 միջնակարգ դպրոցում:

1975-79թթ. սովորել է Կիրովականի Սարքաշինական տեխնիկումում։

1979թ.-ին ընդունվել է աշխատանքի Կիրովականի Քիմիական գործարանում, որպես էլեկտրիկ։

1979-81թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-87թթ. ուսանել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի Ավտոմատիկա եւ հաշվողական տեխնիկա ֆակուլտետում, ստացել՝ ինժեներ-էլեկտրիկի մասնագիտական որակավորում։

1987-89թթ. աշխատել է ՙԱրդավտոմատիկա՚ գիտաարտադրական միավորումում, որպես ինժեներ, ավագ ինժեներ։

1989-92թթ. աշխատել է ՙԿիրովական-Ավտոգենմաշ՚ արտադրական միավորումում, որպես էլեկտրոնային-կարգաբերող։

1991-93թթ. Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոցում եղել է ուսուցիչ։

1993-96թթ. աշխատել է Վանաձորի քաղսոցապ բաժնում, որպես տեսուչ, ավագ տեսուչ։

1983-2002թթ. համատեղությամբ աշխատել  է Հառուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ՙԿիրովականյան կյանք՚ ռադիոխմբագրությունում, որպես՝ ռադիոխոսնակ։

1996թ.-ից աշխատում է Լոռու մարզպետարանում, սկզբում սոցիալական ապահովության վարչության մասնագետ, գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ, այնուհետեւ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության պետի տեղակալ։

2007թ ապրիլի 5-ից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետն է։

1994թ. ՀՀ լրագրողների միության անդամ է:

Վ.Ջաղինյանը ղեկավարում է Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության բնակչության հատուկ սպասարկումների ծառայությունը, Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի կորպորացիոն կառավարման խորհրդի անդամ է:

Վ.Ջաղինյանը գերազանց ուսման և հասարակական ակտիվ աշխատանքի համար պարգևատրվել է ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգրով (1985թ.), շնորհակալագրերի է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Լոռու մարզպետի և այլոց կողմից:

2003թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն սոցիալական աշխատող:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող, Զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային պայմանները ուսումնասիրող, Զբաղվածոթյան աջակցության և Երեխայի տարիքը որոշող Լոռու մարզային /թվով չորս/ հանձնաժողովների քարտուղարն է:

 Անկուսակցական:

Զինապարտ է, պահեստի ավագ լեյտենանտ:

Ամուսնացած է ունի երկու որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) համակարգում է սոցիալական ապահովության բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
բ) համակարգում է Մարզի զարգացման ծրագրի սոցիալական ապահովության մասի մշակման և կազմման աշխատանքների կատարումը.
գ) համակարգում է Մարզպետարանի աշխատանքային ծրագրի սոցիալական ապահովության հատվածների նախագծերի կազմման աշխատանքները.
դ) համակարգում է Մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատու¬թյուն¬ների շենքերի կառուցման, պահպանման և շահագործման կազմակերպման աշխատանքները.
ե) համակարգում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության կազմակեր¬պու¬թյունների գործունեության ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպման գործընթացը, դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
զ) համակարգում է միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապե¬տության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հետ համագործակցությունը.
է) համակարգում է Մարզի սոցիալական ապահովության բնագավառի կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպումը.
ը) համակարգում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
թ) համակարգում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության կազմակերպությունների հաշվետվությունների ընդունման, ամփոփման, վերլուծման աշխատանքները.
ժ) համակարգում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքների կատարումը.
ժա) համակարգում է պետական կենսաթոշակների և նպաստների համակարգում պաշտոնատար անձանց և քաղաքացիներին օրենքով սահմանված կարգի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու գործընթացը.
ժբ) համակարգում է անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների պաշտպանության աշխատանքների կատարումը.
ժգ) համակարգում է Մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, դրանց կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքները.
ժդ) համակարգում է բնակչությանը սոցիալական քարտի հատկացման, մերժման դեպքում՝ համապատասխան պարզաբանման, սոցիալական քարտին վերաբերող որոշումների բողոքարկման աշխատանքները.
ժե) համակարգում է Մարզի չզբաղված, աշխատանք փնտրող անձանց հաշվառման վերահսկման աշխատանքների կատարումը.
ժզ) համակարգում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծումը.
ժէ) համակարգում է բնակարանի կարիք ունեցող փախստականների ընտանիքներին հաշվառման աշխատանքների կատարումը.
ժը) համակարգում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականության իրավունքով հատկացման աշխատանքները.
ժթ) համակարգում է սոցիալական աջակցության կարիք ունեցող փախստական բնակչության հաշվառման, սոցիալական ծրագրերի շրջանակներում փախստականներին մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքների վերահսկման աշխատանքները.
ի) համակարգում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի եւ արձանագրությունների կազմման նախապատրաստական աշխատանքները.
իա) համակարգում է մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները.
իբ) համակարգում է մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
իգ) համակարգում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքները.
իդ) համակարգում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու աշխատանքները.
իե) համակարգում է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման վերահսկողության աշխատանքների կատարումը.
իզ) համակարգում է Մարզի բնակարանի կարիք ունեցող զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրման աշխատանքները.
իէ) համակարգում է Մարզի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուն ուղղված աշխատանքները.
իը) համակարգում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառման և մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները.
իթ) համակարգում է Մարզի քաղաքացիական պաշտպանության առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծառայության պլանների նախապատրաստման, համակարգում հրամանատարաշտաբային վարժանքների արդյունքների վերլուծման և ամփոփման աշխատանքները.
լ) համակարգում է մարզի տարածքում փախստականների սոցիալական հիմնահարցերի, ընտանեկան նպաստի համակարգում տիրող իրավիճակի, բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության հարցերի համալիր ուսումնասիրությունների գործընթացը, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
լա) համակարգում է Մարզի սոցիալական աջակցության խորհուրդների անհատական կազմերի հաստատման գործընթացը.
լբ) համակարգում է մարզպետարանի կայք-էջի սոցիալական ապահովության բաժնի պարբերաբար թարմացման աշխատանքների կատարումը.
լգ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լդ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լե) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լզ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լէ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լը) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լթ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խ) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձնանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի և արձանագրությունների կազմման աշխատանքները.
խա) ապահովում է մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները.
խբ) ապահովում է մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
խգ) ապահովում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքները.
խդ) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու աշխատանքները:
խե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
խա) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խզ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
խը) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25