Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Լուսինե Հրաչիկի Վարդանյան

Լուսինե Հրաչիկի Վարդանյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-33-99

Կենսագրություն

 04.12.1971թ. ծնվել է Թումանյանի շրջանի Շնող գյուղում:
1980թ-1989թթ.սովորել է Ստեփան Զորյանի անվան Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցում:
1990-1996թթ.սովորել է Իրկուտսկի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
1996-1998թթ.սովորել է Իրկուտսկի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ մանկաբարձ-գինեկոլոգ մասնագիտությամբ:
1999թ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում որպես երկրորդ կարգի, առաջատար, ապա գլխավոր մասնագետ:
2002թ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2010թ. նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ:
  Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`
ա) համակարգում է առողջապահության բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
բ) համակարգում է Մարզի զարգացման ծրագրի մշակման և կազմման աշխատանքների կատարումը.
գ) համակարգում է Մարզպետարանի աշխատանքային ծրագրի առողջապահության հատվածի նախագծերի կազմման աշխատանքները.
դ) համակարգում է պետական առողջապահական ծրագրերը, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
ե) համակարգում է մարզի տարածքում վարակիչ և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դինամիկայի ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման, դրանց կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքները.
զ) համակարգում է Մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումները, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
է) համակարգում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
ը) համակարգում է Մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման և շահագործման կազմակերպման աշխատանքները.
թ) համակարգում է մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպման գործընթացը, դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժ) համակարգում է Մարզի տարածքում առողջապահական հիմնարկների` ՀՀ ԱՆ-ի կողմից կենտրոնացված գնումներով և հումանիտար օգնության կարգով հատկացված դեղամիջոցների, բժշկական նշանակության ապրանքների բաշխման, ներմարզային վերաբաշխման աշխատանքները և ապահովում է վերջիններիս նպատակային օգտագործումը.
ժա) համակարգում է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության գործընթացը Մարզում.
ժբ) համակարգում է Մարզում ծննդօգնության պետական հավաստագրերով բժշկական ծառայությունների իրականացման գործընթացը.
ժգ) համակարգում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտմուն ու բուժման աշխատանքները.
ժդ) համակարգում է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունների, զինկոմիսարիատներին կից գործող զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները՝ ըստ տարածաշրջանների.
ժե) համակարգում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան աշխատանքները.
ժզ) համակարգում է Մարզի բնակչության առողջության առաջնային պահպանմանն ուղղված իմունոկանխարգելման ծրագրերի համալիր աշխատանքների կատարումը.
ժէ) համակարգում է միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժը) համակարգում է Մարզի առողջապահության բնագավառի կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպումը.
ժթ) համակարգում է Մարզպետի հաստատմանը ներկայացվող Մարզպետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքային ցուցակների, ամենամյա ծախսերի նախահաշիվների, ըստ նախահաշիվների ծախսերի կատարումը, վճարովի սկզբունքով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը և դրանց սակագները.
ի) համակարգում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական), ինչպես նաև դիսպանսերային բուժօգնության կազմակերպման աշխատանքները.
իա) համակարգում է հիվանդանոցային ծառայության որակի վերահսկման հանձնաժողովների աշխատանքները.
իբ) համակարգում է մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների հաշվետվությունների ընդունման, ամփոփման, վերլուծման, ինչպես նաև դրանց հիման վրա անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները.
իգ) համակարգում է ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007- 2015թթ. ազգային ծրագրի Մարզում իրականացվող աշխատանքները.
իդ) համակարգում է Մարզի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության պլանների նախապատրաստման աշխատանքները,, ապահովում հրամանատարաշտաբային վարժանքների արդյունք-ների վերլուծման և ամփոփման աշխատանքները.
իե) համակարգում է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև գործադիր տնօրենների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
իզ) համակարգում է Մարզում գործող առողջապահական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աջակցման աշխատանքները
իէ) համակարգում է մարզպետարանի կայք-էջի առողջապահության բաժնի պարբերաբար թարմացման աշխատանքները.
իը) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
իթ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լբ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լգ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լդ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լզ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լը) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 16:30:25