Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

թափուր պաշտոն է

թափուր պաշտոն է

Մարզպետարանի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-35-68

Կենսագրություն

 


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`
ա) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպումը,
բ) կազմակերպում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը ուղղված աշխատանքները, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը
գ) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների գործունեությունը, Մարզի մշակույթի և սպորտի համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ ընթացիկ և համալիր ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը և դրանց արդյունքների ամփոփման աշխատանքները.
դ) կազմակերպում է օրենքով սահմանված լիազորությունների կատարման գործնթացը` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
ե) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանության ու շահագործման վերաբերյալ աշխատանքները.
զ) կազմակերպում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը
է) կազմակերպում է մարզում պետական մշակութային քաղաքականության իրականացման գործնթացը.
ը) կազմակերպում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացմանը ուղղված աշխատանքները.
թ) կազմակերպում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեությունը
ժ) կազմակերպում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները
ժա) կազմակերպում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործումը, հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացումը
ժբ) կազմակերպում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների ¥մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ¤ գործունեությունը.
ժգ) կազմակերպում է մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին.
ժդ) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը
ժե) կազմակերպում է մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների անցկացումը, մասնակցում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը
ժզ) կազմակերպում է ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումների անցկացումը.
ժէ) կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատություններում ՙֆիզիկական կուլտուրա՚ առարկայի դասավանդման վերահսկողությունը.
ժը) կազմակերպում է ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին մեթոդաբանական աջակցության ցուցաբերումը.
ժթ) կազմակերպում է համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում աջակցման աշխատանքները. ի) կազմակերպում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.
իա) կազմակերպում է մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի կազմումը և ներկայացումը
իբ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
իգ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իզ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իթ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լա) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լբ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լգ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09