Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Արտավազդ Սուրենի Բեջանյան
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակզմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ
(+ 374 322) 43499
Կենսագրություն
Ծնվել է 1965թվականի օգոստոսի 26-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում:
1982թ. ավարտել է Կոթիի միջնակարգ դպրոցը:
1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1988-1991թթ. աշխատել է Կիրովականի կարի արտադրական միավորումում տնտեսագետ:
1991-1998թթ. աշխատել է Վանաձորի Վանաձոր կարի ֆաբրիկայում աշխատավարձի և պլանատնտեսագիտական բաժնի պետ:
1998-1999թթ. աշխատել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոց. տնտ. զարգացման վարչության առաջին կարգի մասնագետ:
1999-2000թթ. աշխատել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոց. տնտ. զարգացման վարչության առաջատար մասնագետ:
2001-2014թթ. աշխատել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոց. տնտ. զարգացման վարչություն գլխավոր մասնագետ:
2015թ. հունվարի 20-ից աշխատում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոց. տնտ. զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Գործառույթներ / իրավասություններ
ա) համակարգում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների տնօրինումը, այդ միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.
բ) համակարգում է հաշվապահական հաշվառման վարման ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմման աշխատանքները.
գ) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմումը,
դ) համակարգում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմումը և ճշտումը.
ե) համակարգում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփման աշխատանքները.
զ) համակարգում է մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփումը.
է) համակարգում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
ը) համակարգում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
թ) համակարգում է մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը
ժ) համակարգում է հաջորդ տարվա բյուջեի միջոցներով կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփումը և ներկայացումը.
ժա) համակարգում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացումը.
ժբ) համակարգում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
ժգ) համակարգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգումը, ըստ ծրագրերի ամփոփումը և ներկայացումը.
ժդ) համակարգում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ-ներին համապատասխան գրությունների կազմումը, ճշգրտված հաշվետվությունների ստուգումը, վերլուծություն, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը, համապատասխան զեկուցագրերի կազմումը.
ժե) համակարգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը, համապատասխան զեկուցագրերի կազմումը.
ժզ) համակարգում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը / ամսեկան, եռամսյակային, տարեկան/.
ժէ) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը, վճարումը.
ժը) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների / եռամսյակային, տարեկան/ կազմումը.
ժթ) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման աշխատանքները.
ի) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
իա) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթները.
իբ) համակարգում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման աշխատանքները.
իգ) համակարգում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը,.բյուջե փոխանցումները, հաշվետվությունների / ամսեկան / կազմումը.
իդ) համակարգում է առևտրային կազմակերպությունների ցանկերը, դրանցում կատարված փոփոխությունների հավաքագրումը, ամփոփումը.
իե) համակարգում է մարզպետարանի, մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ–ների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց և հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, ամփոփումը և ներկայացումը.
իզ) համակարգում է մարզպետարանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ ցուցանիշների հավաքագրումը, ճշգրտումը, ամփոփումը և ներկայացումը.
իէ) համակարգում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները.
իը) համակարգում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը.
իթ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լգ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լդ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
խ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խա) իրականացնում է սահմանված այլ լիազորություններ: