Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ժ/պ Վահրամ Սուրենի Ղարսայան

ժ/պ Վահրամ Սուրենի Ղարսայան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 23599

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`
ա) Համակարգում է տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումը և այդ բնագավառում մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
բ) Համակարգում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ:
գ) Համակարգում է մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի բնագավառում.
դ) Համակարգում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:
ե) Իր իրավասության սահմաններում տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` համակարգում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը
զ) Համակարգում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարումը ու ընդունումը.
է) Համակարգում է ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ:
ը) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցությունը լիազոր մարմնի հետ:
թ) Համակարգում է ներամարզային հասարակական տրանսպորտի երթուղիների աշխատանքի նախապատրաստումը, ինչպես նաև ներմարզային ուղևորափոխադրումների երթուղային թերթիկների տրամադրումը, հաշվետվությունների ընդունումը և ամփոփումը:
ժ) Համակարգում է մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:
ժա) Համակարգում է մարզպետարանի տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ցանցի զարգացման, պահպանման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժբ) Համակարգում է մարզային ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրության և դրանց դասակարգման աշխատանքների կազմակերպումը ըստ գործող կարգի:
ժգ) Համակարգում է պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին:
ժդ)Կազմակերպում է մասնակցությունը մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
ժե)համակարգում է պարբերական հսկողությունը մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ, գրանցումների կատարումը թերությունների մատյաններում.
ժզ) համակարգում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը,
ժէ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժը) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ի) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իա) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իբ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իգ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իդ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իզ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իէ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իը) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ժթ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-16 12:50:40