Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ալեքսանդր Հարությունի Հարությունյան

Ալեքսանդր Հարությունի Հարությունյան

Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 23599

Կենսագրություն

  ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ
Պաշտոնը ստանձնել է 2016թ դեկտեմբերի 2- ին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թվականի ապրիլի 25-ին, ք.Վանաձոր
Կրթություն
Բարձրագույն, ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի <<Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների և սարքավ. սպասարկում և տեխնիկական շահագործում
Մոսկվայի պետական շինարարական համալսարան
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Աշխատանքային գործունեություն
1997-1999թթ.- <<ՋԵՌՈՒՑՈՂ >> ՍՊԸ-ում ՝ վարպետ, նախագահ
2000-2001թթ- Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում
2001-2003թթ-<<ՋԵՌՈՒՑՈՂ>> ՍՊԸ-ում ՝ճարտարագետ, տնօրեն
2003-2009թթ-<<ԱԼԵՔԹԵՐՄ>> ՍՊԸ-ում՝ տնօրեն
2010-2016թթ-<<ՋԵՌՈՒՑՈՂ>> ՍՊԸ-ում արտադրամասի պետ
2016-2016թթ. -ՀՀ Լոռու մարզի աշխատակազմի քաղաքաշինության բնագավառում հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքների համակարգող:
02.11.2016 ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի

 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
ա) համակարգում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները.
բ) համակարգում է տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ մարզպետի եզրակացության նախապատրաստման աշխատանքները.
գ) համակարգում է բնակարանային և այլ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
դ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իրականացվող կառուցապատման աշխատանքնեհո.
ե) համակարգում է ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնա-բերման վերաբերյալ դատախազություն հաղորդումների ներկայացման աշխատանքները.
զ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրվող ճարտարապե-տահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների ստացումը.
ը) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում համակարգում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.
թ) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան համակարգում է քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրությունը, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
ժ) համակարգում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտների ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացումը.
ժա) համակարգում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքն-նության անցկացումը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացումը.
ժբ) համակարգում է կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտ-ների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման հետ կապված աշխատանքները.
ժգ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինքնակամ շինարարության դեպքերի կանխարգելումը, կասեցումը, դրանց հետևանքների վերացումը.
ժդ) համակարգում է համայնքների ղեկավարների գործունեության քաղաքաշինության բնագավառի վերահսկման, պլանային ստուգումների անցկացման աշխատանքները.
ժե) համակարգում է ստուգումների անցկացումը տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերումը,.
ժզ) համակարգում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեու-թյան նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման գործընթացը.
ժէ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը.
ժը) համակարգում է մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ հարցը.
ժթ) մինչ կառուցապատումն, համակարգում է հաստատված ճար-տարապետաշինարարական նախագծի համապատասխան` շինարարության թույլտվության ստացումը:
ի) համակարգում է ՀՀ պետական միջոցների հաշվին, մարզպե-տարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավա-րտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը:
իա) համակարգում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքների համաձայնեցման գործընթացը.
իբ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին իրազեկումը հասարակայնությանը և նախագծի համաձայնեցնումը.
իգ) համակարգում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
իդ) համակարգում է բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
իե) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում համակարգում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը.
իզ) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում համակարգում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
իէ) համակարգում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման գործընթացը.
իը) համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար համակարգում է օրինականացման գործընթացը.
իթ) համակարգում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը.
լ) համակարգում է մարզային ենթակայության ուսումնական, մշակութային և սպորտային, սոցիալական ապահովության և այլ հաստատությունների օբյեկտների կառուցման, վերանորոգման, շահագործման և պահպանման աշխատանքները
լա) համակարգում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վերահսկողությունը.
լբ) համակարգում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը.
լգ) համակարգում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքները.
լդ) համակարգում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվությունը,
լե) համակարգում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները.
լզ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լէ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խա) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
խբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
խդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խե) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
խէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-16 17:55:40