Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ռուբեն Արծրունի Մարգարյան

Ռուբեն Արծրունի Մարգարյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322)

Կենսագրություն

Ծնվել է 1993թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

2000-2010թթ. սովորել է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում։
2010-2014թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Հողագույքային հարաբերություններ բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։
2014-2016թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Հողագույքային հարաբերություններ բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2016-2019թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ասպիրանտուրան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2018-2021թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի համակարգող։
2021-2023թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես քաղաքաշինության վարչության խորհրդական։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ:

ՀՀ վարչապետի 2026 թվականի թիվ 536-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անկուսակցական է:


Ամուսնացած է, ունի երկու զավակ:


 

Գործառույթներ / իրավասություններ

 

Մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի
գլխավոր քարտուղարի միջև, ըստ բնագավառների համակարգման,
պարտականությունների բաշխում

ՀՀ Լոռու մարզպետի
2026թ. օգոստոսի 3-ի
թիվ 580-Ա որոշման հավելավածի

 

1) Քաղաքաշինություն, հողաշինություն ճանապարհաշինություն և ենթակառուցվածքներ,

2) Տարածքային կառավարման և տեղակամ ինքնակառավարման հարցեր

3) Զարգացման ծրագրերի մշակում և իրականացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56