Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հովհաննես Սաշայի Ավետիսյան

Հովհաննես Սաշայի Ավետիսյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-28-77

Կենսագրություն

Ծնվել է 1989թ. մայիսի 29-ին Վանաձորում։
1995-2005թթ սովորել է Վանաձորի թիվ 28 միջն․ դպրոցում։
2007-2011թթ սովորել է ՎՊՄԻ-ի պատմության բաժնում և ստացել բակալավրի աստիճան։
2016-2018թթ ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ «Արևելագիտություն» բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2013-2017թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Վանաձորի 0,4/10ԿՎ ՕԳ խմբում՝ որպես ՕԳ էլ․ մոնտյոր։
2017-2018թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Գուգարքի 0,4/10ԿՎ ՕԳ խմբում՝ որպես ՕԳ էլ. մոնտյոր։
01.10.2018-29.01.2019թթ.աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես Լոռու մարզպետի տեղակալի օգնական։
01.02.2019-16.12.2020թթ. աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմում՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։
30.12.2020թ.-02.03.2022թ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես Լոռու մարզպետի խորհրդական:
02.03.2022թ. -ին ՀՀ վարչապետի 221-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:
Անկուսակցական է։
Ամուսնացած է։
 

Գործառույթներ / իրավասություններ

 

Մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի
գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականի և օգնականի միջև,
ըստ բնագավառների համակարգման, պարտականությունների բաշխում

 

Քաղաքաշինություն, տրանսպորտ, ճանապարհաշինություն և ենթակառուցվածքներ,
2) Զարգացման ծրագրերի մշակում և իրականացում,
3) Քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպում և համակարգում:

 


ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. հունվարի 20-ի թիվ 33-Ա որոշման հավելված 2-ի

Մարզպետի տեղակալների կողմից իրականացվող
ընդհանուր բնույթի գործառույթներ

1. Համակարգում են մարզպետի աշխատակազմի աշխատանքները մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրենց հանձնարարված բնագավառներում:
2. Իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են մարզպետին վերապահված բնագավառների քաղաքականության ապահովումը մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների միջոցով, տալիս են ցուցումներ և հանձնարարականներ:
3. Վերահսկում են տրված հանձնարարականների կատարումը:
4. Կազմակերպում են նախնական քննարկումներ մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
5. Իրականացնում են աշխատանքներ մարզպետի հանձնարարականների մասնագիտական ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղղությամբ, ներկայացնում են համապատասխան տեղեկանքներ:
6. Պարբերաբար մարզպետին են ներկայացնում տեղեկատվություն՝ իրենց ամրագրված բնագավառներում տիրող վիճակի մասին:
7. Իրենց ամրագրված բնագավառներում իրականացնում են մարզպետի որոշումների կատարման վերահսկողություն:
8. Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-24 09:29:34