Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սամվել Նուրիջանի Մակարյան

Սամվել Նուրիջանի Մակարյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-32-99

Կենսագրություն

Ծնվել է 28.02.1963 թ. ՀՍՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում:
1970-1980թթ . սովորել է ՀՍՍՀ Նաիրիի շրջանի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում:
1980-1981թթ. աշխատել է ՀՍՍՀ ԹԱՄ ,,Զովունի,, արտադրական միավորումում, որպես բանվոր:
1981-1983թ.թ. ծառայել է ՍՍՀՄ Զինված Ուժերում: Զորացրվելուց հետո 1983 թ. ընդունվել է աշխատանքի Երքաղսովետի գործկոմի ՀՇՎՎ ,,Վերշինտրեստ,,-ում որպես մատակարարման բաժնի 2-րդ կարգի բանվոր:
1984- 1990թ. աշխատանքին զուգահեռ սովորել է Երևանի պետական համալարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, ստացել իրավաբանի որակավորում:
1991թ. -1993թ աշխատել է ,, Յուրմա-91,, առևտրա-գնման կոոպերատիվում, որպես կոոպերատիվի նախագահ:
1993թ.-ին. աշխատել է ՀՀ ՊՆ Զինվորական Ոստիկանության Վարչությունում որպես քննիչ, որից հետո 1994թ. տեղափոխման կարգով նշանակվել է ՀՀ դատախազության Գուգարքի կայազորում որպես Զինդատախազության քննիչ եւ ազատվել  աշխատանքից՝ 1998 թ-ին:

2001թ. - 2003 թ. աշխատել է ՀՀ Սոցիալական Ապահովագրության Պետական Հիմնադրամի Լոռու մարզային վարչության Վանաձորի տարածքային կենտրոնում, որպես սոց.վճարների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ:
2007 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ;
2008 թ. մարտից արտամրցութային կարգով նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Քարտուղարության պետը`
ա) կազմակերպում է Մարզպետարանում գործավարության միասնական կարգի կիրառման աշխատանքների իրականացումը.
բ) ապահովում է Լոռու մարզի խորհրդի նիստերի, խորհրդակցությունների արձանագրման աշխատանքների կատարումը.
գ) ապահովում է փաստաթղթերի հաշվառման, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման, դրանցում պարունակվող հանձնարարականների ժամկետային վերահսկողության աշխատանքների իրականացումը.
դ) կազմակերպում է գրավոր հարցումների գործավարության իրականացումը, քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին.
ե) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.
զ) ապահովում է Քարտուղարությունում փաստաթղթերի համակարգչային տպագրման, սուրհանդակային և հատուկ կապի առաքման, պատճենահանման և առաքման, փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացումը,
է) կազմակերպում է Աշխատակազմում գործող համակարգչային ծրագրա-տեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման պայմանների ապահովման աշխատանքները, ներկայացնում է առաջարկություններ Աշխատակազմի համար նոր սարքավորումների և ծրագրային միջոցների ձեռքբերման վերաբերյալ.
ը) ապահովում է Աշխատակազմի տեխնիկական, ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգչային և այլ միջոցների տեխնիկական սպասարկման աշխատանքները:
թ) ապահովում է Աշխատակազմի համակարգչային ծրագրա-տեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանման, Աշխատակազմի աշխատողներին տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերին ու կանոններին տեղեկացման աշխատանքները.
ժ) ապահովում է արխիվային գործի վարման աշխատանքները.
ժա) ապահովում է Աշխատակազմի ենթակայության շենքերի ու շինությունների, Աշխատակազմին հանձնված գույքի, տրանսպորտային միջոցների պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները.
ժբ) աշխատակազմի գործունեության համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
ժգ) կազմակերպում է էլեկտրաէներգիայի խնայողական սպառման և հեռախոսակապի բնականոն ապահովման աշխատանքները.
ժդ) ապահովում է պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանք-ները:
ժե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ի) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իա) ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իբ) Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իգ) Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:42:44