Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Կարինե Հրաչիկի Ադամյան

Կարինե Հրաչիկի Ադամյան

Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 4-32-99

Կենսագրություն

Ծնվել է 08.11.1962 թ. Վրաստանում:

1969-1979թթ . սովորել է Կիրովականի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:

1980-1985թթ. սովորել է ԵրՊԻ-ում և ստացել ինժեներ-սիստեմոտեխնիկի որակավորում
1986- 1987թթ. աշխատել է «Հրազդանմաշ» գործարանի կոնստրուկտորա-տեխնոլոգիական բաժնում՝ որպես ինժեներ
1987թ. -1993թ աշխատել է Սարատովի «Գիպրոննիգազ» ինստիտուտի Կիրովականի կոմպլեքս բաժնում, այնուհետև «Հայգազտեխնիկա» -ում՝ որպես ավտոմատ կառավարման համակարգերի ինժեներ
1996թ. հունիսից աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի քարտուղարությունում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ
1996թ. հոկտեմբերից՝ որպես 1-ին կարգի մասնագետ,
1998թ. փետրվարից՝ որպես առաջատար մասնագետ,
2001թ. հունվարից տեղափոխվել է մարզպետարանի իրավաբանական բաժին՝ որպես առաջատար մասնագետ
2001թ. դեկտեմբերից աշխատել է՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
2007թ. ապրիլից աշխատել է՝ որպես մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում գլխավոր մասնագետի պաշտոնում
2023թ. հունիսի 12-ից մրցույթի արդյունքում նշանակվել է Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի պետ:

2024թ. հունիսի 18-ից մրցույթի արդյունքում նշանակվել է Լոռու մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության  պետ:
Ամուսնացած է, ունի երկու տղա:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը՝ մասնավորապես քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վարման, անվանացանկում փոփոխություններ կատարելու, պաշտոնների վերլուծության, քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, պաշտոնների անձնագրերի կազմման, ներկայացման աշխատանքները, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնը զբաղեցնել շարունակելու, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված աշխատանքների իրականացումը.
2. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի) զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների, մրցույթների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքների մշակման աշխատանքների իրականացումը.
3. Կազմակերպում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման, ծառայողական քննությունների վարման հետ կապված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման, համաձայնեցման, հաստատման ներկայացման, հաշվառման, հանձնման, գրանցամատյանների վարման աշխատանքների իրականացումը.
4. Կազմակերպում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակման, քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի հայտնաբերման և վարման աշխատանքների, քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.
5. Կազմակերպում է մարզպետի խորհրդականների, օգնականների և Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային կարգապահության վերահսկողության իրականացումը.
6. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների նշանակման, ազատման, պայմանագրերի կնքման, ծանուցման, համաձայնագրերի կնքման, անձնական գործերի վարման աշխատանքների իրականացումը.
7. Կազմակերպում է քաղաքացիական ծառայողների կողմից ներկայացված կիսամյակային հաշվետվությունների՝ կատարողականների գնահատականների հավաքագրման և անձնական գործերի մեջ տեղադրման աշխատանքների իրականացումը, Մարզպետի աշխատակազմի մասով Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի վարումը և շահագործումը, ինչպես նաև հայտարարատու անձանց իրազեկման և խորհրդատվության տրամադրման աշխատանքների իրականացումը.
8. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի աշխատակիցների, քաղաքացիական ծառայողների, մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների, ժամանակավոր պաշտոնակատարների անձնական գործերի վարման, արխիվացման, այլ մարմիններ տեղափոխվելու դեպքում անձնական գործերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
9. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցի կազմման, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման, մարզպետի աշխատակազմում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքների իրականացումը.
10. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և այլ կազմակերպությունների ղեկավարներին անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակության տրամադրումը.
11. Մարզպետի աշխատակազմի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերի ներկայացման հետ կապված աշխատանքների կազմակերպում.
12. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ոչ գաղտնի գործավարության միասնական կարգի կիրառումը.
13. Կազմակերպում է մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ կայացած խորհրդակցությունների (այսուհետ խորհրդակցություններ) և մարզի խորհրդի նիստերի արձանագրումը, ինչպես նաև նշված փաստաթղթերի արխիվացման ապահովումը.
14. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմում փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը, լուսապատճենահանման և առաքման ապահովումը.
15. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմից առաքվող նամակներում, ելից գրություններում և այլ փաստաթղթերում պարունակվող հանձնարարականների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանված ժամկետների պահպանումը.
16. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, դատարանների, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ու իրավաբանական անձանց միջև փաստաթղթաշրջանառության վարման և թղթակցության օպերատիվ փոխանակման աշխատանքների ապահովումը.
17. Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության նախարարություններից ու գերատեսչություններից, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից ու միջազգային կազմակերպություններից, դատարաններից, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից, մարզային ենթակայության կազմակերպություններից, մարզի տեղական ինքնակառավարման մարմիններից, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից, իրավաբանական անձանցից և քաղաքացիներից ստացված թղթակցության էլեկտրոնային մտից գրանցման և նրանց ուղարկվող թղթակցության էլեկտրոնային կամ առձեռն ելից գրանցման աշխատանքների ապահովումը, այդ գրությունների շարժի համակարգչային վերահսկողությունը, մակագրված գրությունների և հիշեցումների առաքման, դրանց գործերի կազմման և արխիվացման աշխատանքների ապահովումը.
18. Կազմակերպում է խորհրդակցությունների և մարզի խորհրդի նիստերի արձանագրությունների հաշվառման և դրանցով տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքների իրականացումը.
19. Կազմակերպում է աշխատակազմում փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքների համակարգումը.
20. Ապահովում է մարզպետի աշխատակազմում գործող համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման պայմանների ապահովման աշխատանքների կազմակերպումը, աշխատակազմի համար նոր սարքավորումների և ծրագրային միջոցների ձեռքբերման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
21. Կազմակերպում է մարզպետի աշխատակազմին հասցեագրված, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիններին հասցեագրված և մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված գրությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման և ուսումնասիրման աշխատանքների իրականացումը.
22. Ապահովում է մարզպետի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը, պարտադիր հրապարակման ենթակա, մարզպետի աշխատակազմի գործունեությանն առնչվող տեղեկությունների և դրանցում կատարված փոփոխությունների հրապարակումը.
23. Ապահովում է մարզպետի, Մարզպետի աշխատակազմի, դրա առանձին uտորաբաժանումների և այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հաuարակության իրազեկման աշխատանքների կազմակերպումը՝ մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեuաֆոտոնյութեր և այլ տեղեկատվական նյութեր պատրաuտելու և տարածելու միջոցով, Մարզպետի աշխատակազմում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների հրապարակայնությունը, Մարզպետի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային, յութուբյան և ֆեյսբուքյան էջերի տեղեկատվական uպաuարկման աշխատանքների իրականացման կազմակերպումը.
24. Ապահովում է մարզպետի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջև համագործակցության աշխատանքների կազմակերպումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի աuուլիuների, ճեպազրույցների կազմակերպումը և իրականացումը, զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում պաշտոնատար անձանց մասնակցության ապահովումը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը.
25. Ապահովում է հաuարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովման աշխատանքների կազմակերպումը.
26. Ապահովում է մարզպետի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների, տեuությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաuտման, մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին ծանուցման և անհրաժեշտության դեպքում դրանց oպերատիվ արձագանքի ապահովման աշխատանքների կազմակերպումը, օրվա մամուլի տեսության ներկայացումը մարզպետին, ըստ անհրաժեշտության նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներին.
27. Ապահովում է մարզպետի մաuնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորմանը աշխատանքների կազմակերպումը և մասնակցությունը.
28. Սահմանված կարգով ապահովում է մարզպետի աշխատակազմի լրագրողների հավատարմագրման կազմակերպումը.
29. Ապահովում է մարզպետի աշխատակազմին ուղղված տեղեկատվական հարցումների տեսության և վիճակագրության կազմման աշխատանքները.
30. Ապահովում է տեղեկատվական նյութերի, ֆոտո և տեսանյութերի համակարգված արխիվի ստեղծման աշխատանքները.
31. Ապահովում է պետական, կրոնական և այլ տոների հետ կապված մարզպետի ուղերձների և ելույթների պատրաստման աշխատանքները.
32. Ապահովում է մարզպետի աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
33. Ապահովում է մարզպետի աշխատակազմի գույքի պահպանման և կառավարման աշխատանքները.
34. Ապահովում է մարզպետի աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
35. Ապահովում է մարզպետի աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման և հեռախոսակապի բնականոն աշխատանքը.
36. Ապահովում է մարզպետի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային անհրաժեշտ պայմանները.
37. Ապահովում է մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական և նյութատեխնիկական ապահովման աշխատանքները.
38. Ապահովում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի աշխատակիցների օտարերկրյա պետություններ այցերի, գործուղումների և նրանց մասնակցությամբ անցկացվող պաշտոնական միջոցառումների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ՀՀ Լոռու մարզ այցերի հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
39. Ապահովում է օտար լեզվով ստացված և (կամ) ուղարկվող փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական աշխատանքները.
40. Ապահովում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների կողմից շնորհավորական, ցավակցական գրությունների (նամակ, ուղերձ, հրավեր և այլ) պատրաստման և առաքման աշխատանքները, Մարզպետի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի, գավաթների և հուշամեդալների հանձնման նախապատրաստական աշխատանքները:
Իրավունքները՝
1. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից և Մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպություններից պահանջել քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ պահանջվող գործառույթներին վերաբերվող անհրաժեշտ տեղեկություններ, հիմնավորումներ, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
2. Ստանալ մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի փաթեթներ.
3. Ստանալ մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.
4. Ստանալ հայտարարված մրցույթների համար դիմորդների կողմից ներկայացրած փաստաթղթերի փաթեթները և հանձնաժողովի եզրակացությունը.
5. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման, ծառայողական քննությունների վարման հետ կապված աշխատանքների իրականացման հետ կապված ստանալ համապատասխան փաստաթղթեր.
6. Քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված ստանալ համապատասխան փաստաթղթերի փաթեթներ, կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, գնահատել վերապատրաստման կարիքները, անցկացնել քննարկումներ.
7. Մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և Մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց հիշեցումներ ուղարկել ներկայացվող հայտարարագրերի ժամկետների, կարգի և այլ պայմանների մասին, ցուցաբերել մեթոդական և խորհրդատվական աջակցություն.
8. Ենթակա աշխատակիցներից պահանջել իրականացնելու մարզպետի աշխատակազմում փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և առաքումը.
9. Պահանջել մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից պահպանել ոչ գաղտնի և գաղտնի հանձնարարականների կատարման սահմանված ժամկետները, վերահսկել գրավոր պատասխանների նախապատրաստման գործընթացները, համաձայնեցման ներկայացված ելից գրությունների վերաբերյալ ներկայացնել կարծիքներ, սխալների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում վերադարձնել խմբագրման ու վերահսկել կատարման ընթացքը.
10. Համապատասխան գերատեսչությունից, ՏԻ մարմիներից կամ թղթակցությունը ուղարկող այլ անձանցից պահանջել լրացուցիչ տեղեկանքներ և այլ հիմնավորումներ.
11. Պահանջել պատասխանատուներից հնարավորինս ապահովելու համացանցի անվտանգ և անխափան շահագործումը, պահանջել մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից իրենց տնօրինության տակ գտնվող համակարգչային տեխնիկայի վիճակի մասին տեղեկատվություն.
12. Համագործակցել զանգվածային լրատվության միջոցների ղեկավարների հետ, կանոնակարգել լրագրողների աշխատանքը, ապահովել զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում պաշտոնատար անձանց մասնակցությունը, կազմակերպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ աշխատանքային հանդիպումները.
13. Ուսումնասիրել Մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում, Մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում հրապարակվող տեղեկատվական նյութերը, տեսանյութերը, տեսաֆիլմերը, լուսանկարները, Մարզպետի աշխատակազմում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների վերաբերյալ նյութերը, պարտադիր հրապարակման ենթակա, մարզպետի աշխատակազմի գործունեությանն առնչվող տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները, հետևել օրվա մամուլի տեսության ներկայացումը մարզպետին, ըստ անհրաժեշտության նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներին.
14. Ուսումնասիրել մարզպետի ուղերձների և ելույթների տեքստերի բովանդակությունը.
15. Ընդունել կամ մերժել հավատարմագրման դիմումները.
16. Վերահսկել սահմանված ժամկետներում տեղեկատվական հարցումներին պատասխանելու գործընթացը.
17. Տեղեկատվություն ստանալ աշխատակիցներից հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների վերաբերյալ.
18. Պահանջել ապրանքանյութական արժեքների պատասխանատուներից ներկայացնել առկա գույքի վերաբերյալ տեղեկատվություն.
19. Պատասխանատու աշխատակիցներից պահանջել իրականացնել շենքի պահպանության, լուսավորության, ջրամատակարարման,հեռախոսային ու փոստային կապի և սանհանգույցների անխափան աշխատանքը, միաժամանակ հետևողականորեն ուշադրություն դարձնել հաշիվ-ապրանքագրերի համապատասխանությանը փաստացի կատարված ծախսերին և սահմանված չափաքանակներին.
20. Մարզպետի աշխատակազմի կարիքների համար ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել սահմանված ժամկետում ներկայացնելու ապրանքների և ծառայությունների ցանկը, համաձայնեցնելով մարզպետի և գլխավոր քարտուղարի հետ.
21. Պահանջել որպեսզի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները կատարվեն ժամանակին և բարձր մակարդակով, բացառել չարաշահումները և գերածախսը.
22. Մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների, օտարերկրյա պետություններ այցերի, գործուղումների և նրանց մասնակցությամբ անցկացվող պաշտոնական միջոցառումների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ՀՀ Լոռու մարզ այցերի հետ կապված հարցերի նախապատրաստման ու կազմակերպման համար պահանջել պատասխանատուներից անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
23. Մասնակցել մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ կազմակերպված՝ առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներին:
Պարտականությունները՝
1. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն համապատասխան փաստաթղթերի փաթեթները ներկայացնել Գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացնելու համար.
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու և պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում անվանացանկի և պաշտոնների անձնագրերի փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը, համաձայնությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնների անձնագրերը ներկայացնել հաստատման.
3. Աշխատանքի ընդունման, ազատման, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, խրախուսանքների կիրառման, կարգապահական տույժերի նշանակման, արձակուրդ տրամադրելու, գործուղման մեկնելու, վերապատրաստումների հետ կապված փաստաթղթերը ստուգել, ներկայացնել հաստատման և համապատասխան տեղեկատվությունը Գրասենյակ ներկայացնել.
4. Ուսումնասիրել հայտարարված մրցույթների համար դիմորդների կողմից ներկայացրած փաստաթղթերի փաթեթները, կազմել եզրակացություն, նշանակել մրցույթի թեստավորման անցկացման պատասխանատու (պատասխանատուներ), հարցազրույցն անցկացնելու համար ձևավորել հանձնաժողով, մշակել մրցույթների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ հարցազրույցի և թեստավորման առաջադրանքներ.
5. Հետևել մրցույթի թեստավորման և հարցազրույցի համակարգչային սպասարկմանը, և համապատասխան տեղեկատվությունը Գրասենյակ ներկայացնելու աշխատանքներին.
6. Ստուգել քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման, համապատասխան պաշտոններում վերանշանակման կամ ազատման, տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու, ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի կնքման, վարկանիշային ցուցակներից ընտրված անձանց պաշտոնի նշանակման, ծառայողական քննությունների վարման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ, ազատումներ, վերանշանակումներ կատարելու, աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները Գրասենյակ ներկայացնելու նպատակով.
7. Ստուգել քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, փորձնակի գրանցման, փորձագետի ներգրավման, փորձաշրջան սահմանելու հետ կապված փաստաթղթերը, ներկայացնել հաստատման, հետևել մասնագիտական վերապատրաստումների կազմակերպմանը, համապատասխան տեղեկությունները ներկայացնել Գրասենյակ.
8. Վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներքին գործավարության թղթակցությունները ընդունելիս դրանց ամբողջականությանը, վերաբերելիությանը և վավերականությանը, իրատեսական ժամկետների սահմանմանը, պահանջվող պատասխանների նախապատրաստմանը, ստորագրմանը և առաքմանը, վերահսկել մարզպետի կողմից ընդունվող որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների պահպանման և ըստ անհրաժեշտության առաքման գործընթացները.
9. Հանձնարարականների և մյուս թղթակցությունների անթերի և սահմանված ժամկետներում կատարումը ապահովելու նպատակով, վերլուծել և վերահսկել ստորաբաժանումներում փաստաթղթաշարժը, ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական օգնություն, անհրաժեշտության դեպքում կազմել տեղեկանք և ներկայացնել մարզպետին ու Գլխավոր քարտուղարին.
10. Վերահսկել մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, հանդիպումների նախապատրաստման, կազմակերպման և արձանագրման գործընթացը, դրանց հրապարակայնության ապահովումը.
11. Վերահսկել մարզպետի աշխատակազմի համակարգչային-տեխնիկական ու այլ սարքավորումների անխափան շահագործման աշխատանքների իրականացումը.
12. Վերահսկել մամլո տեսության ներկայացնելը մարզպետին, անհրաժեշտության դեպքում` ըստ ոլորտների՝ նաև ստորաբաժանումների ղեկավարներին.
13. Իրականացնել մարզպետի և մարզպետի աշխատակազմի մյուս պաշտոնյաների մասնակցությունը հանդիպումներին, հարցազրույցներին և եթերներին.
14. Ստուգել և վերահսկել տեղեկատվական հարցումների պատասխանների համար սահմանված ժամկետները, վիճակագրական տվյալների ամփոփումը, վերահսկել նյութերի հրապարակման անխափան ընթացքը, պարտադիր հրապարակման ենթակա, մարզպետի աշխատակազմի գործունեությանն առնչվող տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունների հրապարակումը.
15. Վերահսկել և կազմակերպել Մարզպետի, Մարզպետի տեղակալների կողմից շնորհավորական, ցավակցական գրությունների (նամակ, ուղերձ, հրավեր և այլ) պատրաստման և առաքման աշխատանքների կատարումը, Մարզպետի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի, գավաթների և հուշամեդալների հանձնման նախապատրաստական աշխատանքները.
16. Ստուգել և վերահսկել օտար լեզվով ստացված և (կամ) ուղարկվող փաստաթղթերի (տեղեկատվության) թարգմանչական աշխատանքների կատարումը.
17. Ստուգել վարչական շենքի պահպանության, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքի իրականացման ժամանակ ծառայություն մատուցող կազմակերպություններից ստացված հաշիվ-ապրանքագրերը, վերլուծել դրանք, ներկայացնել կատարման.
18. Հետևել և վերահսկել մարզպետի աշխատակազմի համար ապրանքների և ծառայությունների գնման գործընթացին` ներկայացվող գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը, ձեռքբերված ապրանքանյութական արժեքների խնայողական օգտագործմանը, նորմատիվ բաշխմանը և ծառայությունների ժամանակին ու որակյալ մատուցմանը.
19. Համեմատել և ստուգել փաստացի ապրանքանյութական արժեքների առկայությունը, համադրելով հաշվապահական հաշվառման մատյաններով գրանցված տվյալների հետ, կազմակերպել գույքագրում և ստուգել դրանց առկայությունը, գույքագրումից հետո՝ մասնագիտական եզրակացությունների հիման վրա կազմակերպել հիմնական միջոցների օտարումը և փաստացի կատարված ծախսերով (կամ օգտագործված) մանրարժեք գույքի դուրս գրումը.
20. Վերահսկել ավտոտրանսպորտային սպասարկման, տեխզննման, ապահովագրման ու ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքների կատարումը.
21. Վերահսկել մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
22. Մշակել և ներկայացնել Վարչության տարեկան աշխատանքային ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38