Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Թափուր է այս պաշտոնը

Թափուր է այս պաշտոնը

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության. մշակույթի եւ սպորտի վարչության պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-32-99

Կենսագրություն

 

       

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը`
ա) ապահովում է կրթության բնագավառում մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը.
բ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, վերանորոգման, պահպանման ու շահագործման
աշխատանքների կազմակերպումը.
գ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, գույքի, վարչական և տնտեսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման, սպասարկման, ընթացիկ փոփոխությունների մուտքագրման և ամփոփման աշխատանքները.
դ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գույքային ապահովվածության և հագեցվածության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների անցկացումը և դրանց հիման վրա ներկայացնում առաջարկություններ.
ե) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.
զ) ապահովում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
է) ապահովում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.
ը) ապահովում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմումը.
թ) ապահովում է մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների ուսումնասիրման և հաստատման աշխատանքները, տարեկան նախահաշիվների/պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
ժ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների հաստատումը, ներկայացնում առաջարկություններ.
ժա) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում դասագրքերի, մեթոդական գրականության (տեղեկագրեր, ամսագրեր, ուսումնաօժանդակ նյութեր և այլն) պահեստավորման, բաշխման, դրանց դիմաց ներդրումային գումարների հավաքագրման աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների ու հաշվետվությունների ընդունման, ամփոփման գործընթացը.
ժբ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից ՙՀանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին՚ վիճակագրական հաշվետվության ձևերի բաշխման, լրացման և հավաքման աշխատանքները.
ժգ) ապահովում է հատուկ կրթական հաստատությունների և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ կապված աշխատանքները .
ժդ) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում արտադպրոցական դաստիարակության իրականացումը, երեխաների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքները մանկական առողջարարական ճամբարներում.
ժե) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման աշխատանքների կատարումը.
ժզ) ապահովում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, դպրոցի գործադիր տնօրենի նշանակման, ինչպես նաև տնօրենի և մանկավարժների ատեստավորման գործընթացները.
ժէ) ապահովում է ՙՀեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում՚ ծրագրի շրջանակներում մարզ գործուղված ուսուցիչների հաշվառման և ֆինանսավորման հետ կապված աշխատանքները.
ժը) ապահովում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և ՙՆախնական զինվորական պատրասություն՚ առարկայի դասավանդման աշխատանքների համակարգման և վերահսկման գործընթացը.
ժթ) ապահովում է ատեստատների, ավարտական վկայականների, դասամատյանների և այլ պարագանների ստացման, դրանց պահպանման և հանրակրթական ուսումնական հաստատություններին բաշխման աշխատանքները
ի) ապահովում է մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումների, ավանդական ազգային ծեսերի վերականգնման ու տարածման աշխատանքները, մարզի տարածքւմ ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
իա) ապահովում է մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների գործունեությունը, Մարզի մշակույթի և սպորտի համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ ընթացիկ և համալիր ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը.
իբ) ապահովում է Մարզի տարածքում ֆիզիկական կուլտուրայի պետական ծրագրերի իրագործումը.
իգ) ապահովում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացումը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
իդ) ապահովում է համագործակցությունը մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ.
իե) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը մարզում.
իզ) ապահովում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանումը, տարածումը և զարգացումը.
իէ) ապահովում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության համակարգումը.
իը) ապահովում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքների համակարգումը.
իթ) ապահովում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործումը, հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացումը.
լ) ապահովում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների ¥մարզական քոլեջ, մարզադպրոցներ, մարզական ընկերություններ¤ գործունեությունը.
լա) ապահովում է մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին.
լբ) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը.
լգ) ապահովում է մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների անցկացումը, մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները.
լդ) ապահովում է մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախապատրաստումը.
լե) ապահովում է Ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումների անցկացումը.
լզ) ապահովում է հանրակրթական ուսումնական հաստատություններում ՙֆիզիկական կուլտուրա՚ առարկայի դասավանդման վերահսկողությունը.
լէ) ապահովում է մեթոդաբանական աջակցություն ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին.
լը) ապահովում է աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին և մարզական կազմակերպություններին` առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում.
լթ) ապահովում է Մարզի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացումը պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությունը
խ) ապահովում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման գործընթացը և նպաստում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքները.
խա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
խբ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
խգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խդ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
խե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խզ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
խէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խը) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
խթ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ծ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ծա) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ծբ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05