Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Աննա Մարսելի Գասպարյան

Աննա Մարսելի Գասպարյան

ՀՀ Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-04-13

Կենսագրություն


Ծնվել է 1979թ. հունիսի 3-ին Վանաձորում՝ ծառայողի ընտանիքում:

1986 -1996թ.թ. սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1987 -1994թ.թ սովորել և ավարտել է Շարա Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը:
1996 – 2001թ.թ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ:
2017- 2018թ.թ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան՝ Հանրային կապեր և մարքեթինք մասնագիտությամբ:

2001 – 2003թ.թ. աշխատել է «Լոռու մարզ» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ:
2003 – 2012թ.թ. աշխատել է «Լոռու մարզ» թերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար:
2012 – 2018թ.թ. աշխատել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես պայմանագրային աշխատող:
2018-2021թ.թ. մայիս աշխատել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2018թ. մինչ օրս դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում՝ «Հանրային կապեր», «ԶԼՄ կարգավորում և ինքնակարգավորում», «Պարբերական մամուլի ձևավորում»,«Պարբերական մամուլի լրագրություն» առարկաները:
2021թ. մայիսի 11-ից մրցութային կարգով, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով նշանակվել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժն պետ:
Սեմինարներ/դասընթացներ
2002թ. Ինտերնյուս. «Լրատվամիջոցների զարգացում»:
2003թ. Հայկական կարմիր խաչի ընկերություն. «Մասնակցության մեթոդով համայնքային զարգացում»:
2010թ. Համալսանական կրթությամբ կանանց ասոցիացիա. «Գենդերային իրավահավասարություն. լուսաբանման առանձնահատկությունները»:
2011թ. Ինտերնյուս. «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»:
2012թ.Եվրամիություն. «Լրատվական դաշտի հիմնախնդիրները»:
2012թ.Փրկեք երեխաներին հիմնադրամ. «Երեխաների հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները»:
2016թ.Արդարադատության նախարարություն. «Տեղեկատվության ազատության համար պատասխանատուների վերապատրաստման դասընթաց»:
2018թ. ՀԿ կենտրոն. «Հանրային կապեր և հաղորդակցություն»:
2021թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոն. «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում»:
2021թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոն. «Փաստերի ստուգում»:

2010թ. հաղթող է ճանաչվել Լոռու մարզպետարանի կողմից հայտարարված «Լոռու մարզի պատմամշակութային արժեքների պահպանում ու զարգացում» անվանակարգում:
2011թ. հաղթող է ճանաչվել Լոռու մարզպետարանի կողմից հայտարարված «Մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին նվիրված վելուծական հոդվածներ» անվանակարգում:
2004թ.-ից ՀՀ լրագրողների միության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը՝
ա) կազմակերպում և անցկացնում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
բ) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
գ) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
դ) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
ե) ծանուցում է Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
զ) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
է) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
ը) Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
թ) ապահովում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի ամփոփման և վերլուծման աշխատանքները.
ժ) մասնակցում է Մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում դրանց հրապարակայնությունը.
ժա) իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, համատեղ միջոցառումների լուսաբանման կազմակերպումը
ժբ) կազմակերպում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման, իսկ տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
ժգ) կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
ժդ) սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
ժե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին հասարակությանը տեղեկացնելու աշխատանքները.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-08 11:39:40