Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արտաշես Սերիկի Ադլոյան

Արտաշես Սերիկի Ադլոյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-10-24

Կենսագրություն

Ծնվել է 1959թ մայիսի 4-ին Կիրովականում, այժմ Վանաձոր:

1976թ-ին ավարտել է Կիրովականի թիվ 23 միջնակարգ դպրոցը:

1976-78թթ սովորել է ԵրՊԻ Դիլիջանի մասնաճյուղի ռադիո-էլեկտրոնիկայի ֆակուլտետը

1978-80թթ ծառայել է խորհրդային բանակում

1980-85թթ ԵրՊԻ Դիլիջանի մասնաճյուղի փակման պատճառով տեղափոխվել եւ ավարտել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի մեքենաշինության տեխն. ֆակուլտետը

1980-86թթ աշխատել է ԻԿԲ ՙԱվտոմատիկա՚-ում, տեխնիկից մինչեւ 3-րդ կարգի ինժեներ

1986-93թթ աշխատել է ՙՎասպուրական՚ Ա/Մ-ում, սկզբում 2-րդ կարգի ինժեներ, ապա առաջատար ինժեներ

1993-96թթ աշխատել է Վանաձորի քաղխորհրդի գործկոմում, սկզբում բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնում տեսուչ, իսկ հետո համատիրությունների բաժնում՝ կոորդինատոր

1995-96թթ համատեղության կարգով աշխատել է՝ Հայաստանի աղետի գոտու վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակում որպես համատիրությունների կազմակերպիչ։

1996թ-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանում, սկզբում մարզպետի օգնականն էր,

հետո մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ։

Այժմ մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետն է:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) նախապատրաստում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները
գ) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
դ) Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
ե) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
զ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
է) կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
ը) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
թ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժ) իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
ժա) ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում՝ արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.
ժբ) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
ժգ) ապահովում է Աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Մարզպետարանի աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները.
ժե) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում է Աշխատակազմի աշխատողների հետ կապված հաշվետվությունները.
ժէ) ապահովում է Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն) արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
ժը) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
ժթ) ապահովում է Մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
ի) անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին.
իա) իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
իբ) իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին.
իգ) Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
իդ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իե) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իզ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իէ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իը) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իթ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լա) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լբ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լգ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լդ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լե) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը.
լզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, Մարզպետի որոշումներով, կարգադրություններով և Խորհրդի որոշումներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17