Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սասուն Գեղամի Խեչումյան

Սասուն Գեղամի Խեչումյան

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտշանության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-22-91

Կենսագրություն

Ծնվել է 31.01.1972թ-ին Ալավերդի քաղաքում, բանվորի ընտանիքում:
1979-1989թթ. սովորել և ավարտել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան դպրոցը: 1989թ.-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության բաժնի նախապատրաստական կուրս: 1995թ.-ին ավարտել է նույն ինստիտուտը՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում: 1995թ.-ին ավարտել է նույն ինստիտուտը՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում:
1995թ.-ին Լուսավորության նախարարության ուղեգրով գործուղվել է սահմաամերձ Պառավաքար համայնքի միջնակարգ դպրոց և մինչև 1998թ.-ը աշխատել որպես պատմության ուսուցիչ:
1998-2005թթ. աշխատել է Ալավերդու պետական քոլեջում որպես դասախոս՝ դասավանդելով իրավագիտության հիմունքներ, պետական իրավունք, աշխատանքային իրավունք,քաղաքացիական իրավունք, ընտանեկան իրավունք և այլ առարկաներ:
2002թ.-ին ընդունվել է աշխատանքի Ալավերդու քաղաքապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ հետագայում <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի ընդունումից հետո որպես գլխավոր մասնագետ-իրավաբան:
2002թ.-ից մինչ օրս Ալավերդի համայնքի ղեկավարին կից գործող <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի>> նախագահն է :
2012-2014թթ.սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում հեռակա ուսուցմամբ՝ ստանալով իրավագետի բակալավրի կոչում:
2012թ.-ից հանդիսանում է <<Համայնքային իրավաբանների միավորում>> ՀԿ-ի հիմնադիր նախագահ:
2012թ.-ից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն է :
2013թ-ից ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է:
2016թ.-ից ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախագահին կից գործող հասարակական խորհրդի անդամ է:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
բ)ապահովում է մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
գ)տարեկան հաշվետվություն է ներկայացնում գենդերային քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` գենդերային հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին.
դ)մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /այսուհետ Նախարարություն / և ՀՀ ոստիկանություն.
ե)Նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ.
զ)ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ` համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ.
է)ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում.
ը)լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը.
թ)երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ միաժամանակ իրավասու է անմիջապես վերցնելու ծնողներից (նրանցից մեկի) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան և խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համատեղ ապահովել երեխայի տեղավորումը` 7 օրվա ընթացքում, դիմելով դատարան` ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով.
ժ) որդեգրել ցանկացող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, իսկ մարզպետարանի որդեգրման հնարավորության բացասական եզրակացության մասին` հինգօրյա ժամկետում, գրավոր տեղեկացնում է դիմողին.
ժա) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն.
ժբ) մանկատանը տեղավորված երեխային` ծնողներին վերադարձնելու դեպքում, ծնողների դիմումի և կատարված ուսումնասիրության ակտի հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային ընտանիք վերադարձնելու վերաբերյալ.
ժգ) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին, որը եռօրյա ժամկետում ներկայացնում է Նախարարություն.
ժդ) գիշերօթիկ խնամքի հաստատությունում տեղավորված երեխային` գիշերօթիկ խնամքի հաստատությունից դուրս գրելու համար տալիս է եզրակացություն, որի մեկ օրինակը տրվում է Նախարարությանը.
ժե) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին ներկայացնում է բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն, ապահովել բաժնի առջև դրված խնդիրների լուծումը և գործառույթների իրականացումը.
ժզ) ներկայացնում է առաջարկություն մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.

ժէ) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ.
ժը) ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը.
ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացությունը.
ի) ապահովում է մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
իա) ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
իբ) ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
իգ) ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը.
իդ) ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
իե) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` Նախարարություն.
իզ) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
իէ) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու.
իը) քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ.
իթ) յուրաքանչյուր ամիu Նախարարություն է ներկայացնում երեխային պահելու համար նախատեuված դրամական միջոցների եւ խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների uտացման հայտ-պահանջագիրը.
լ) կազմում է և Նախարարություն է ներկայացնում Մարզպետի կողմից հաստատված նախորդ ամuվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախuերի եւ բյուջետային պարտքերի մաuին հաշվետվությունը` ըuտ խնամատար ընտանիքների.
լա) Մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
լբ) կազմակերպում է և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքներ ուսումնասիրությունը, կարիքների գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
լգ) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ոստիականության և հասարակական կազմակերպությունների հետ.
լդ) իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից.
լե) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
լզ) ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
լէ) կազամակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին.
լը) համակարգում է մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան.
լթ) կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց հիմնահարցրերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
խ) կազմակերպում և ղեկավարում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
խա) կազմակերպում և ղեկավարում է մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
խբ) կազմակերպում և ղեկավարում է մարզում կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
խգ) ապահովում և համագործակցում է մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.
խդ) կազմակերպում և ղեկավարում է մարզում Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
խե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում եզրակացություն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին.
խզ) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս տեղեկատվություն երեխայի ծնողին` (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատություների վերաբերյալ.
խէ) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը.
խը) զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար լուսաբանում, ներկայացնում է մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները.
խթ) կազմակերպում և համակարգում է Բաժնի մասնագետների աշխատանքը:
ծ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը
ծա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու «վերապատրաստելու» կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ
ծբ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը
ծգ) համապատասխան առաջարկություններ է ներկայացում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին
ծդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն
ծե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը
ծզ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ «տեղեկանքներ» հաշվետվություններ «միջնորդագրեր» զեկուցագրեր և այլ գրություններ
ծէ) Աշխատակազմի ղեկավարին «ըստ անհրաժեշտության» ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ «փորձագետներ» գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար
ծը) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված «ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ» կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց «մասնագետների» փորձագետների
ծթ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում« ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին
կ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 17:33:51