Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Էդգար  Հովակիմի Հախվերդյան

Էդգար Հովակիմի Հախվերդյան

Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-34-99

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 1-ին Թումանյան քաղաքում.

1991-2001 թթ. սովորել է Թումանյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում.

2001-2006 թթ. սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում.

2006-2008 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում.

2008 դեկտեմբերի 2-ից 2013թ. օգոստոսի 16-ը աշխատել է Թումանյանի համայնքապետարանում որպես 1-ին կարգի մասնագետ(հողաշինարար).

2013թ. օգոստոսի 16-ից 2019թ. սեպտեմբերի 24-ը աշխատել է Լոռու մարզպետարանի հողաշինության և հողոգտագործման /մարզային հողային տեսչության/ բաժնի առաջատար մասնագետ.

2019թ. սեպտեմբերի 24-ին նշանակվել է Լոռու մարզպետարանի հողաշինության և հողոգտագործման /մարզային հողային տեսչության/ բաժնի պետի պաշտոնակատար.

Ամուսնացած է, ունի 2 որդի.

Անկուսակցական է:                 

                                                            

 

 

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

1) Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օտարման և օգտագործման տրամադրման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
2) Մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը.
3) Մարզի հողային հաշվեկշռի կազմումը և ներկայացումը.
4) Մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանության, նոր հողերի յուրացման, հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ապօրինի հողօգտագործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքների իրագործումը.
5) Հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, դրանց արդյունքների ամփոփումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
6) Մարզի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) Հողօգտագործման արդյունավետությանն ուղղված նպատակային ծրագրերի, հողերի միավորման, բաժանման և կոնսոլիդացիայի նախագծերի, ինչպես նաև ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների ապահովումը.
8) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մասնավորեցման և հետագա օգտագործման ուղղությունների, հողերի պահպանության, միավորման և վերաբախշման նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին օժանդակելը.
9) Մարզի համայնքներում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից իրենց սեփականությունը հանդիսացող, իրենց կողմից կամովին հրաժարված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու ներկայացումը.
10) Մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի հողատեսքերի փոփոխության աշխատանքները.
11) Խախտված հողերի ռեկուլտիվացիայի, հողաշերտերը ջրային և հողմային հողատարումից, փլուզումներից և սողանքներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, աղակալումից, արտադրական թափոնների, ռադիոակտիվ և քիմիական ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը և օժանդակելը.
12) Հողաշինության գծով քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ հետազոտական աշխատանքների իրականացմանն օժանդակելը.
13) Մարզի տարածքում չօգտագործվող, անարդյունավետ օգտագործվող կամ իրենց նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի գույքագրման և հաշվառման աշխատանքների իրագործումը.
14) Հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար մարզպետին և այլ իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38