Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Լենա Տիգրանի Մաթոսյան
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
(+ 374 322) 4-31-99
Կենսագրություն
Ծնվել է 18․02․1997թ․ Լոռու մարզի Հաղպատ գյուղում
Կրթություն․
2005թ․ - 2015թ․ սովորել է ՀՀ Լոռու մարզի «Հաղպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում
2015թ․ - 2019թ․ սովորել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետում, 17․06․2019թ․ ստացել է գերազանցության դիպլոմ, շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան
2021թ․ - 2022թ․ սովորել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամ ՀՄԴ-ում, որպես քաղաքացիաիրավական-վարչաիրավական ուղղվածության ունկնդիր, 25․06․2022թ․ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեություն․
2019թ․ օգոստոս - 2021թ․ փետրվար աշխատել է «ԱՐՆԻ ԼԵԳԱԼ ԷՅԴ» ՍՊԸ-ում` որպես իրավաբան
2021թ․ փետրվար - 2025թ․ նոյեմբեր աշխատել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
2025թ․ հուլիս - 2025թ․ սեպտեմբեր աշխատել է «ԿՈՆՍԻԼԻՈՒՄ» իրավական կենտրոն ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու - փաստաբան
2025թ․ հոկտեբեր - նոյեմբեր 2025թ․ աշխատել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ» ՊՄ-ում որպես իրավախորհրդատու
2021 թվականին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է գնումների համակարգողի որակավորում և համակործակցել Լոռու մարզի մի շարք դպրոցների և մանկապարտեզների հետ` որպես գնումների համակարգող
01 դեկտեմբերի 2025 թվականից աշխատում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ» ՊՄ-ում, որպես իրավաբանական բաժնի պետ։
Օտար լեզուներ․
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին
Ընտանեկան դրություն․
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Գործառույթներ / իրավասություններ
ա) ապահովում է Մարզպետարանի գործունեության ընթացքում օրինականության պահպանումը, նրա իրավական շահերի պաշտպանությունը.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, Մարզպետարանի և Աշխատակազմի կողմից կնքվող պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.
գ) ապահովում է իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների վերլուծության և ամփոփման աշխատանքները.
դ) ապահովում է դատական ատյաններում մարզպետարանի շահերի պաշտպանությունը.
ե) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը Աշխատակազմի, Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
զ) Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական աշխատանքների ստուգումը.
է) ապահովում է կատարած աշխատանքների մասին Աշխատակազմի ղեկավարին ընթացիկ և տարեկան հաշվետվությունների ներկայացումը.
ը) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական վերահսկողությունը.
թ) ապահովում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծերի կազմումը.
ժ) ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացումը կամ կասեցումը.
ժա) ապահովում է Հայաստանի Հանրապետության Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների խմբագրման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) ապահովում է վարչական վարույթի գործերի կազմումը.
ժգ) ապահովում է մարզպետարանում նախապատրաստվող իրավական փաստաթղթերի ձևակերպումը ՀՀ գործող օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
ժդ) ապահովում է մարզխորհրդի նիստերում համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հրամանագրերին, կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումներին, Մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների իրազեկումը.
ժե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունների քննարկումը` լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում` Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իը) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:



