Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Անի Վարդանի Բաղդասարյան

Անի Վարդանի Բաղդասարյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-53-25

Կենսագրություն

Ծնվել է 1984թ.-ի հունիսի 22-ին Վանաձորում:
1991թ.-ին հաճախել է Սպիտակի թիվ 7 միջնակարգ դպրոցը և 2001թ.-ին ավարտել Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը:
2002-2007թթ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Հիդրոմելիորացիայի, հողաշինարարություն և հողային կադաստր» ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» բաժինը:
2003-2007թթ համատեղությամբ աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում, որպես «Գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի պետ:
2007-2013թթ Սպիտակի քաղաքապետարանում, որպես գլխավոր մասնագետ:
2008-2014թթ համատեղությամբ դասախոսել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» Վանաձորի մասնաճյուղում:
2015թ.-ի օգոստոսից 5-ից մինչև 2023թ.-ի հունիսի 12-ը աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես Զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ:
2023թ.-ի հունիսի 12-ից մինչ 2024թ.-ի սեպտեմբերի 9-ը աշխատել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնում, որպես գլխավոր մասնագետ:
2024թ.-ի սեպտեմբերի 9-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում որպես Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզային զարգացման ծրագրերի (այսուհետ` ՄԶԾ), մասնավոր հատվածի ու արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության աջակցության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների կիրառման բնագավառներում Մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումը.
բ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը, կազմումը և համակարգում է ՄԶԾ-ի ծրագրի ինստիտուցիոնալ կառույցների գործունեությունը.
գ) ապահովում է ՄԶԾ-ի իրականացման մարզպետարանի տարեկան աշխատանքային պլանի (այսուհետ` ՏԱՊ) կազմման աշխատանքները, ՏԱՊ-ով նախատեսված ծրագրերի ու միջոցառումների իրականացման ընթացքի մասին եռամսյակային հաշվետվությունների հիման վրա նախապատրաստում է առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ.
դ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և Մարզպետի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների մշակման և կազմման աշխատանքները.
ե) ապահովում է ՄԶԾ-ի մշակման ու իրականացման համար անհրաժեշտ կարևոր էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների (համայնքների զարգացման քառամյա ծրագրերի, համայնքների հիմնախնդիրների (ըստ առաջնահերթության) և նրանց լուծման համար նախատեսված միջոցառումների, իրականացվող ծրագրերի և այլն) հավաքագրումը, դասակարգումը, արդիականացումն ու նրանց մատչելիությունը շահագրգիռ կողմերի համար.
զ) ապահովում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերվող առաջարկությունների, ծրագրերի ու հաշվետվությունների ամփոփման աշխատանքները.
է) ապահովում է զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ մեթոդաբանական օգնության սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը մասնավոր հատվածի ու արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության, տուրիզմի, առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար.
ը) ապահովում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության ստացման և վերլուծման աշխատանքը, նպաստում և աջակցում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, նրանց նպատակային գործունեության, տեղեկատվական գործառույթների և շուկայի հետ կապի իրականացման աշխատանքներին.
թ) ապահովում է մարզի տարածքում գործող փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքի մասին տեղեկատվության ստացման և վերլուծման աշխատանքները.
ժ) ապահովում է ինֆորմացիոն-տեղեկատվական նոր համակարգերի մշակման ու ներդրման, ինչպես նաև, համացանցի մատչելիության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ու մարզային կայքի սերվերների ինֆորմացիոն սպասարկման (տեղադրման, թարմացման) և շտեմարանների վարման աշխատանքները.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է ինֆորմացիայի վերամշակման և անալիտիկ-վերլուծողական աշխատանքներ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժթ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ի) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իբ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իգ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38