Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Մերի Գագիկի Դալլաքյան
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
(+ 374 322) 4-47-29
Կենսագրություն
Ծնվել է 1986թ. մարտի 3-ին Վանաձոր քաղաքում։
1993-2003թթ. սովորել է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։
2003-2008թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում։
2008թ. ապրիլի յոթից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում՝ վարկային մասնագետ։
2012թ. հունվարից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Վանաձոր մասնաճյուղում՝ որպես առաջատար մասնագետ։
2014թ. հոկտեմբեր ամսից աշխատել է նույն մասնաճյուղում՝ որպես ֆինանսական խորհրդատու։
2016թ. հոկտեմբեր ամսից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Թիվ 83 մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ։
2020թ. սեպտեմբեր ամսից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Թիվ 83 մասնաճյուղում՝ որպես վաճառքի բաժնի պետ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Գործառույթներ / իրավասություններ
Վարչության պետը`
ա) ապահովում է ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բնագավառում Մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումը և այդ բնագավառում Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
բ) ապահովում է պետական բյուջեի նախագծի սահմանված կարգով մշակումը և կառավարության քննարկմանը առաջարկությունների ներկայացումը` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ
գ) ապահովում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների տնօրինումը, այդ միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.
դ) ապահովում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման և դրանց նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները
ե) ապահովում է համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողության իրականացումը
զ) ապահովում է մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունումը, ամփոփումը և մարզի ամփոփ բյուջեի ներկայացումը
է) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում աջակցումը և մեթոդական օգնություն ցուցաբերումը
ը) ապահովում է հաշվապահական հաշվառման վարման ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմման աշխատանքները
թ) ապահովում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները
ժ) ապահովում է Ենթակա կազմակերպություններում աուդիտի աշխատանքների իրականացումը,
ժա) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմումը,
ժբ) ապահովում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմումը և ճշտումը
ժգ) ապահովում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփումը
ժդ) ապահովում է մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփումը,
ժե) ապահովում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը
ժզ) ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
ժէ) ապահովում է մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը
ժը) ապահովում է հաջորդ տարվա բյուջեի միջոցով կատարվող ծախսերի բյուջետային հայտերի, ամփոփումը և ներկայացումը
ժթ) ապահովում է տվյալ տարվա պետական բյուջեից մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը, քննարկումը, ներկայացումը
ժժ) ապահովում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացումը
իա) ապահովում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը
իբ) ապահովում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգումը, ըստ ծրագրերի ամփոփումը և ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն
իգ) ապահովում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմումը, ճշգրտված հաշվետվությունների ստուգումը, վերլուծություն, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը
իդ) ապահովում է համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի վերլուծումը, ամփոփվումը , ՀՀ ֆինանսների նախարարություն ընդհանուր հայտ-պահանջագրի ներկայացումը
իե)ապահովում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրումը, ստուգումը և ամփոփումը ըստ համայնքների
իզ)ապահովում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը
իէ)ապահովում է յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծումը և ամփոփումը ըստ համայնքների
իը)ապահովում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը լիազոր մարմիններին / ամսական, եռամսյակային, տարեկան/.
իթ)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը, վճարումը
իժ)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների / եռամսյակային, տարեկան/ կազմումը և ներկայացումը լիազոր մարմին
լա)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման աշխատանքները
լբ)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները
լգ)ապահովում է մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման.կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթները
լդ)ապահովում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները
լե) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների / ամսեկան / կազմում և ներկայացումը լիազոր մարմին
լզ) ապահովում է այն առևտրային կազմակերպությունների ցանկերը, դրանցում կատարված փոփոխությունների հավաքագրումը, ամփոփումը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացումը,
լէ) ապահովում է մարզպետարանի, մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ–ների, ինչպես նաև պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց և հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվությանը հավաքագրումը, ամփոփումը և ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացումը
լը) ապահովում է մարզպետարանի ենթակայաության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ ցուցանիշների հավաքագրումը, ճշգրտումը, ամփոփումը և ներկայացումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
լթ) ապահովում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներ.
լժ) ապահովում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը.
խա) ապահովում է մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում և մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրությունների և (կամ) ստուգումների անցկացումը
խբ) ապահովում է իրավապահ մարմինների պահանջով իրենց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններում, մարզային ենթակայության և այլ կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգումները,
խգ) ապահովում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը, ինչպես նաև նրանց կողմից ներկայացված եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ամփոփման աշխատանքները.
խդ) ապահովում է Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում վերահսկողության արդյունքների մասին եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը և ներկայացումը.
խե) ապահովում է մարզի քաղաքացիական պաշտպանության առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման պլանների կազմման, ինչպես նաև իրականացնում իրավիճակի վերլուծական և ամփոփման աշխատանքները.
խզ) ապահովում է մարզի համայնքների բյուջեների և դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումների, տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը.
խէ) ապահովում է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին աշխատակիցների մասնակցությունը,
խը) ապահովում է պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով ՏԻՄ-երին տրամադրվող դոտացիաների ելակետային տվյալների ընդունումը և ամփոփումը,
խթ) ապահովում է Մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանի վարումը, տեղեկատվության մշակումը և համակար•ված տեղեկությունները տրամադրումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:
ծ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ծա)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծբ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծգ). համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
ծզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ծէ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
ծը) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ծթ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններª Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ծզ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: